Կարկանդակներ առաքող Կարմիր գլխարկ, լրագրող գայլ, դերասան փայտահատ և սպորտի վարպետ տատիկ… Այս խառնաշփոթը հաստատ չի հիշեցնում մեզ ծանոթ հեքիաթը Կարմիր գլխարկի մասին: Բայց չէ՞ որ ժամանակները փոխվում են, և հեքիաթն էլ քայլում է ժամանակի հետ:
Շարունակել կարդալ
Աշխարհի ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ Կարմիր գլխարկի հիման վրա բազմաթիվ մուլտֆիլմեր և ֆիլմեր են նկարահանվել: Նրանցից ամեն մեկը յուրահատուկ է և հետաքրքիր և բնորոշում է հենց այն ժամանակը, երբ նկարահանվել է: Բարի, ազնիվ ու իսկական «պիոներական» տարբերակ է Պետյան և Կարմիր գլխարկը մուլտֆիլմը:
Շարունակել կարդալ
-Լինում է, չի լինում, մի փոքրիկ աղջիկ է լինում, անունը՝ Դեղին գլխարկ…
- Ոչ թե Դեղին, այլ՝ Կարմիր…
-Ախ, հա՜, Կարմիր գլխարկ… Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում. «Իմ սիրուն Կանաչ գլխարկ…»:
-Չէ, ի՞նչ Կանաչ, ասացի՝ Կարմիր:
-Լավ, լավ, Կարմիր: «Գնա մորաքրոջդ տուն և նրան տար տապակած կարտոֆիլ…»:
-Ոչ, ոչ: Մայրիկն ասում է. «Գնա տատիկի տուն և նրան տար այս կարկանդակները»:
-Լավ, թող այդպես լինի: Աղջիկը գնում է և անտառում հանդիպում ընձուղտին:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ