կոնֆետ

ՄԻ ԿՈՆՖԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՉՈՒՊԱ ՉՈՒՊՍ

Չուպա Չուպս

20-րդ դարում հեռավոր Բարսելոնայում, այնտեղ ուր ծնվել են Քրիստափոր Կոլումբոսն ու հանրահայտ նկարիչ Սալվադոր Դալին, մի գործարար պապիկ իր թոռնիկին փոխանցեց իր ձեռնարկության կառավարումը: Էնրիկեն սկսեց ղեկավարել ընկերությունը և մի քանի տարվա ընթացքում այն մեծ առաջընթաց գրանցեց: Մի օր էլ նա որոշեց, մոտ 200 ապրանքատեսակ արտադրելու փոխարեն ձեռնարկությունը այսուհետ միայն մեկ բանով է զբաղվելու՝ կարամելի արտադրությամբ:
Շարունակել կարդալ

ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԸ՝ ՇԱՔԱՐԱՔԼՈՐ

շաքարաքլորԱյսօր կոնֆետների ու քաղցրավենիքների հսկայական տեսականի կա, բայց տարիներ առաջ դրանք մատների վրա կարելի էր հաշվել: Նրանք քիչ էին, բայց նրանց համն անփոխարինելի է մնում մինչև այսօր, իսկ նրանց հետ կապված հաճելի հիշողությունները երբեք չեն մոռացվում:

Այդ քաղցավենիքների շարքում իր պատվավոր տեղն էր զբաղեցնում շաքարաքլորը՝ կպչուն, գույնզգույն կոնֆետը փայտե ձողիկի վրա: Այն միշտ կարելի էր գտնել կրպակավաճառ տատիկների մոտ:
Շարունակել կարդալ

ՄԱՍ 2-ՐԴ. ՃՆՃՂՈՒԿ ԲԻԼԸ

ճնճղուկ ՄարթաՀա, ու տենց մեր Ճնճղուկ Բիլը հանդիպեց մի օր ճնճղուկուհուն, անունն էլ Մարտա: Չէ, մարտ ամսվա հետ ոչ մի կապ չուներ, չնայած երևի մի քիչ գիժ էր մարտի նման: Հա, պատմեմ, թե ոնց հանդիպեցին Մարտան ու Բիլը: Մի օր Մարտան փողոցով քայլում էր ու հաշվում էր փողոցում ընկած կոնֆետի թղթերը:

Նա միշտ այդպես էր անում ու հետո համեմատում էր, թե ամեն օր քանի կոնֆետի թուղթ կա գետնին, ու այդպիսով տեսնում էր` երեխաները դեռ կոնֆետ սիրում են, թե ոչ: Մեր Մարտան մի քիչ տարօրինակություններ ուներ, անկեղծ ասած, դե բայց Բիլն էլ պակասը չէր:
Շարունակել կարդալ

ԱՅՍՕՐ ՄԱՍՏԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

մաստակ1848 թվականի սեպտեմբերի 23-ը մաստակի ծննդյան օրն է: Նրան հայտնաբերեց ամերիկացի Ջոն Կուրտիսը իր սեփական տանը: Մաստակը կոնֆետի մի տեսակ է, որ բաղկացած է ոչ ուտելի մասից և համային ու հոտային հավելումներից:

Ինչ-որ բան մաստակի պես ծամելու սովորություն մարդիկ ունեցել են դեռ շատ հին ժամանակներում, հազարավոր տարիներ առաջ: Այդ նպատակով նրանք օգտագործել են տարբեր բույսերի կեղևներ, մի շարք ծառերի արտադրած մածուցիկ նյութեր, մեղրամոմ և այլ: Այս «մաստակները» օգտագործվում էին ատամները մաքրելու և անուշ բույրի համար: Շարունակել կարդալ

1-ից 212

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????