1938 թվականին այս օրը Լասլո Բիրո անունով մի լրագրող գրանցեց իր հայտնագործությունը՝ գնդիկավոր գրիչը: Մինչև այդ մարդիկ ստիպված էին գրել փետուրով և թանաքով: Թանաքը արագ վերջանում էր և կեղտոտում էր գրողի ձեռքերն ու հագուստը: Գնդիկավոր գրիչների հայտնագործումից հետո գրելը դարձավ շատ ավելի հեշտ ու հարմար, իսկ այս գրիչի գաղափարը տարածվեց ողջ աշխարհում գլխապտույտ արագությամբ:
Շարունակել կարդալ

Պաշտպանում է մեզ անձրևից,
Շոգ ամռանն էլ տաք արևից,
Սնկի նման շատ գեղեցիկ,
Գլուխ ունի ու մի ոտիկ:
Հինգ մատ ունի շատ փափուկ,
Մեր ձեքերն է պահում տաքուկ:
Դանդաղաշարժ մի կենդանի,
Մեջքին ամուր պատյան ունի:
Հյուր է չի գալիս երբեք դատարկ,
Ունի մի մեծ նվերի պարկ,
Ամեն տարի ամանորին,
Այցելում է մանուկներին:
Շարունակել կարդալ
Բոլոր երեխաներն էլ մի օր մեծանում են, բայց այն խաղերը, որոնք սիրում էին, երբ փոքրիկ էին, երբեք չեն մոռանում: Կարող ես վստահ լինել, հիմա աշխարհում հազարավոր մեծահասակներ նստած են համակարգչի առջև ու խաղում են իտալացի սանտեխնիկի՝ Մարիոյի խաղը, ամենահանրահայտ խաղերից մեկը: Մարիոն այսօր էլ պահպանում է իր դիրքերը որպես ողջ աշխարհի ամենաճանաչված համակարգչային հերոս: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ