Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

Համակարգչային խաղեր

ԽԱՂ – ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐՐԻՆ

Թոմն ու ՋերրինՈ՞ր հերոսին ես ավելի շատ սիրում՝ Թոմի՞ն, թե՞ Ջերրիին: Այս խաղում դու կարող ես հայտնվել քո սիրելի հերոսի դերում ու մի լավ զվարճանալ նրա հետ: Եթե որոշել ես, որ դու Թոմն ես, ապա ոչ մի գնով չպետք է թույլ տաս Ջերիին «թռցնել» համեղ մրգերն, պանիրն ու քաղցրավենիքները: Դրա համար դու ունես փուչիկներ: Փորձիր հարվածել Ջերրիին այնպես, որ նա ձեռքից գցի դրանք ու փախչի: Իսկ եթե դու Ջերրին ես, ապա պետք է հնարավորինս շատ համեղ բան թռցնել սառնարանից և փորձել խուսափել Թոմի հարվածներից: Չմոռանաս որ նեքևում  կանգնած է քո զարմիկը, որ սարսափելի քաղցած է և սպասում է, թե երբ իրեն համեղ բան կտաս ուտելու:
Շարունակել կարդալ

ՁՎԻԿՆԵՐՈՎ ԽԱՂ

Ձվիկներով խաղՍուրբ Զատիկին նախապատրաստվում են ոչ միայն մարդիկ, այլև հավերը: Չէ՞ որ տոնական սեղաններից ձուն անպակաս պետք է լինի:

Այս խաղի հերոս հավիկն էլ ջանք չի խնայում ձու ածելու համար, միայն թե, չգիտես ինչու, հավաբնի տանիքից է ածում դրանք: Իսկ ձվերը, ինչպես և ենթադրելի էր, ներքև են թափվում: Քո առաքելությունն է հասցնել բռնել բոլոր ձվերը և թույլ չտալ, որ դրանք կոտրվեն: Ահա այսքանը, ուրախ խաղ և ուրախ Սուրբ Զատիկ բոլորիս:
Շարունակել կարդալ

ԳԾԻԿՆԵՐՈՎ ԽԱՂ

խաղՃիշտ ժամանակն է մեր տրամաբանությունը զարգացնելու ու մի նոր հետաքրքիր խաղ խաղալու: Դպրոցականները գուցե և ծանոթ լինեն այս խաղին: Վանդակավոր տետրերը շատ հարմար հարթակ են այս խաղի համար, բայց մենք առաջարկում ենք նաև խաղի ֆլեշ տարբերակը:

Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր անել: Կետերը պետք է գծիկներով միացնել իրար: Հաջորդաբար դու և համակարգիչը մեկական քայլ եք կատարում ու գծիկներ ավելացնում:

Շարունակել կարդալ

ԽԱՂ – ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՍՄԱՅԼԻԿՆԵՐ

սմայլիկներԱյո, այո, մի զարմացեք, սմայլիկներն էլ կարող են բանտարկած լինել: Այս դեպքում նրանք տխուր-տխուր բանտարկված են գունավոր քառակուսիների մեջ և միայն դուք կարող եք նրանց ազատություն տալ: Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր անել:

Մկնիկով նշեք մի քառանկյուն տարածք այնպես, որ քառանկյան չորս ծայրերում էլ լինեն միագույն քառակուսիկներ՝ կարմիր, դեղին, կապույտ կամ կանաչ: Եվ որքան շատ սմայլիկներ հայտվեն ձեր նշած քառանկյան տարածքում, այնքան շատ միավոր կվաստակեք դուք ու կկարողանաք անցնել հաջորդ փուլ: Հարկավոր է փրկել բոլոր սմայլիկներին, միայն թե ուշադիր եղեք. ժամանակը երկար սպասել չի սիրում:
Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????