Դրոշը յուրաքանչյուր պետության պատիվն է ու առաջին խորհրդանիշը:
Դրոշի պատմությունը սկսվում է ավելի քան 3000 տարի առաջ: Պետությունների ղեկավարները դեռ շատ հին ժամանակներում են հասկացել, որ կարիք ունեն միայն իրենց պետությանը հատուկ խորհրդանիշի, որով կտարբերվեն միմյանցից և կճանաչեն միմյանց, և որի շուրջ կհամախմբվեն պետության բնակիչները: Այո, այո, դրոշը զարմանալի ուժ ունի, կարող է ոգևորել ու առաջնորդել մի ամբողջ ժողովրդի:
Շարունակել կարդալ
Բարև սիրելի Մոծակ: Ես ցանկանում եմ քո օգնությամբ շնորհավորել Հայոց բանակին իր հոբելյանի առթիվ:
Հայոց բանակ իմ անպարտելի,
Այգաբացդ թող միշտ խաղաղ լինի,
Յուրաքանչյուր զարկդ ուժեղ և արդար,
Որ զարկիցը քո դողա թշնամին:
Ցանկանում եմ քեզ միշտ կապույտ երկինք,
Բազում ու բազում հաղթանակներ.
Ամեն զինվորդ միշտ արդար դատի,
Նվիրված լինի իր հող ու ջրին:
Շարունակել կարդալ
Զինվորիկն եմ ես փոքրիկ
Հայոց բանակի,
Հարազատ թոռնիկն եմ
Քաջ Անդրանիկի:
Համազգեստ հագիս ունեմ
Ես զինվորական,
Եվ ուսիս՝ զենք ու զրահ՝
Այն էլ իսկական: x2
Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ մի զմրուխտյա դաշտավայրում փռված էր գյուղը: Գյուղում բոլորն էլ աշխատասեր ու միմյանց օգնող էին, բայց հազիվ էին ծայրը ծայրին հասցնում: Բոլորի կողքին մի աղքատ,սակայն չափազանց բարի մի երիտասարդ էր ապրում: Նա ապրում Էր միայնակ, հազիվ օրվա հաց էր վաստակում, բայց սիրով օգնում էր բոլորին:
Այդ բարությունից բաժին էր հասել նաև անտառի փերուն,որին տղան օգնել էր նույնիսկ չիմանալով, թե ով է նա: Անտառի փերին շնորհակալություն էր հայտնել և բարեմաղթել. «Քո բարությունը կվարձատրվի,շուտով դու կհանդիպես ու կամուսնանաս մի բարի աղջկա հետ: Ձեր միությունից մի աղջիկ կծնվի,որի կնքամայրը ես կլինեմ»:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ