Արդեն ավարտվել են Մանկական Եվրատեսիլ 2011-ի նախապատրաստական աշխատանքները: Հայաստանը լիովին պատրաստ է նշելու եվրատեսիլյան մեծ տոնը: Այսօր` դեկտեմբերի 1-ին, համալիրի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ նաև Մանկական Եվրատեսիլ 2011-ի հատուկ հյուր Սիրուշոյի մամուլիասուլիսը:
Նոյեմբերի 30-ին Սիրուշոն իր առաջին փորձն է անցկացրել Եվրատեսիլի բեմում, նա կատարելու է «Քելե քելե» երգի փոփոխված տարբերակը: Այն հարցին, թե ինչու է հենց այդ երգն ընտրել, երգչուհին պատասխանեց. «Այս երգն ընտրեցի, քանի որ Եվրատեսիլ է, իսկ «Քելե քելե»-ն հենց դրա խորհրդանիշն է»:
Շարունակել կարդալ
Դե, ինչ, բան չմնաց: Սկսում ենք հետ հաշվարկը և պատրաստվում միասին նշել մանկական երգի ամենաուրախ տոնը: Մանկական Եվրատեսիլ 2011-ն արդեն Հայաստանում է, Հայաստանում են նաև մրցույթի բոլոր մասնակիցները: Միասին ծանոթացանք Մանկական Եվրատեսիլին ներկայացված բոլոր երգերին (Հայաստան-Դալիթա. Welcome to Armenia, Ռուսաստան – Կատյա Ռյաբովա. Как Ромео и Джулиетта, Ուկրաինա – Կրիստալ. Европа, Վրաստան- Candy. Candy-music, Բելառուս - Լիդիա Զաբլոդսկայա. “Ангелы добра”, Մոլդովա – Լերիկա- No, no, Բելգիա- Ֆեմկե. Een kusje Meer, Բուլղարիա- Իվան Իվանով. “Я- супергерой”, Լատվիա – Ամանդա Բաշմակովա. Mennes un suns, Մակեդոնիա- Դորիան Դլակա. Жими овой фрак, Լիտվա- Պաուլինա Սկրաբիտե. Debesys, Շվեդիա- Էրիկ Մագնուս Ռապպ. Faller, Նիդեռլանդներ- Ռեյչել Տրայեց. Ik ben een teenager): Եվ հիմա ճիշտ ժամանակն է որոշելու, թե որ երգն է լավագույնը, և որ մասնակիցն է արժանի հաղթանակի: Փորձենք պարզել միասին:
Մանկական Եվրատեսիլ 2011-ին Նիդերլանդները կներկայացնի 13 – ամյա Ռեյչել Տրայեցը: Ռեյչելի խոսքով` ինչ հիշում է իրեն, միշտ երգել է, իսկ 9 տարեկանից էլ սկսել է լրջորեն զբաղվել երգով: Երգի հետ զուգընթաց նաև պարել է սովորում:
Աղջիկը սիրում է գնումներ կատարել, հատկապես ընկերուհիների հետ: Նրա կուռքերն են` Բեյոնսեն, Ռիհաննան և Գլենիս Գրեյսը: Սիրելի բրենդը «Ադիդասն» է, իսկ սիրելի ֆիլմերն են «Տիտանիկ» և «Քայլ առաջ» ֆիլմերը:
«Ուզում եմ ցույց տալ իմ սերը երաժշտության հանդեպ: Ես մասնակցել եմ այնպիսի շոուների, ինչպիսին «Իքս Ֆակտորն» է, այդ պատճառով որոշեցի փորձել ուժերս նաև Մանկական Եվրատեսիլում: Հուսով եմ սա դեռ սկիզբն է, և բազում մեծ բեմեր են ինձ սպասվում ապագայում», – ասում է Ռեյչելը:
Շարունակել կարդալ
Հաշված օրեր են մնացել մանկական երգի ամենամեծ տոնին և երևի թե այսօր չկա մի մարդ մեր երկրում, որ հետաքրքրված չլինի՝ ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ու ինչպե՞ս… Խոսքը, իհարկե, Մանկական Եվրատեսիլի մասին է, որն այս տարի հյուրընկալվելու է Հայաստանում: Իսկ Մանկական Եվրատեսիլի հետ կապված մեզ անհանգստացնող հարցերի պատասխանները փորձելու ենք գտնել այս մրցույթում մեր դեսպանի՝ Դալիթայի հետ միասին:
-Այո, ինչու ոչ: Դա նույնպես շատ լավ մասնագիտություն է:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ