հայրիկ

ՀԵՔԻԱԹ ՄԹՆԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

Հեքիաթ

Կար-չկար մի փոքրիկ տղա կար, որ շատ էր վախենում մթությունից և երբեք գիշերը լույսը չէր անջատում, նույնիսկ երբ մայրիկը շատ էր բարկանում: Տղան փորձում էր մենակ չմնալ մութ սենյակում:

Մի անգամ նա մի զարմանալի հեքիաթ տեսավ՝ շատ վառ ու գեղեցիկ: Երբ տղան արթնացավ, նույնիսկ սկսեց կասկածել, երազ էր դա, թե իրականություն, որովհետև բոլոր պատկերները շատ հստակ էին նրա գիտակցության մեջ: Նա շատ լավ էր հիշում, որ աչքերը փակել էր, երբ սենյակում դեռ լույսը վառվում էր, իսկ այժմ, երբ բացեց աչքերը մութ էր: «Երևի մայրիկն է անջատել լույսը»,- մտածեց նա և հանկարծ իր կողքին նկատեց մի փոքրիկ մարդուկ: Մարդուկը շատ ծիծաղելի էր, նա մեծ, զվարճալի ականջներ ուներ, զարմանալի կոշիկներ և մի մեծ գլխարկ, որ անընդհատ ընկնում էր աչքերին: Շարունակել կարդալ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԸ

ընտանիքՄայիս ամսվա բոլոր տոներին ավելացավ ևս մեկը:  Այսօր՝ մայիսի 15 – ին, նշվում է մի շատ բարի ու գեղեցիկ տոն՝ ընտանիքի օրը:

1993թ. սեպտեմբերի 20-ին  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները` սկսած 1994 թվականից, ամեն տարի մայիսի 15-ին պետք է նշեն Ընտանիքի միջազգային օրը (International Family Day)։

Շարունակել կարդալ

ԵՐԿՈՒ ՀԱՄԵՂ ՍՐՏԻԿ

սրտիկՈրքան հասկացա, դու միայն կողմ ես մայրիկի համար անակնկալներ պատրաստել քո ձեռքերով: Իսկ ինչու՞ դա չանել նաև խոհանոցում:  Բայց գաղտնիքը չբացահայտես մինչև ամեն ինչ պատրաստ չլինի, այլապես դա չի կոչվի անակնկալ: Եթե արդեն լվացել ես ձեռքերդ, ես առաջարկեմ երկու համեղ և պարզ բաղադրատոմս:
Շարունակել կարդալ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՅՐԻԿԻ, ՀԱՅՐԻԿԻ ՈՒ ՏԱՏԻԿԻ ՄԱՍԻՆ

Ամենալավ մայրիկը

մայրիկ և հայրիկ

Մտի´ր գյուղ, ավան՝

Ծաղկած ու շքեղ,

Մայրիկիս նման

Չկա ոչ մի տեղ:

 

Քաղաքնե´ր մտիր,

Շատ մայրիկներ տե´ս,

Երբեք չես գտնի

Իմ մայրիկի պես:

Շարունակել կարդալ

1-ից 212

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????