Կան անխելք, խելացի, մեկ-մեկ էլ նույնիսկ շատ խելացի մարդիկ, բայց ճկուն միտք ունեն ոչ բոլորը: Ահա մի տղա հենց այդ ճկուն մտքի շնորհիվ հիմա աշխատում է Google Inc-ում, որովհետև կարողացել է անցնել հետևյալ հարցազրույցը: Փորձեք և դուք: Թվում է, թե ամեն ինչ շատ լուրջ է, բայց տեսեք, որ հումորն ամեն տեղ օգնում է: Կարդացեք կատակ հարցերը, մտածեք, պատասխանեք ու նոր միայն ստուգեք ինքներդ ձեզ:
Շարունակել կարդալ
Երբ դու հազում ես կամ փռշտում, օդ են նետվում բազմաթիվ միկրոբներ: Երբ այդ օդը շնչում են ուրիշ մարդիկ, «քո» միկրոբները կարող են մուտք գործել նաև նրանց օրգանիզմ: Դրանք կարող են տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ: Բայց եթե դու հազալիս կամ փռշտալիս թաշկինակով փակես քիթդ և բերանդ, այդ միկրոբները ազատություն չեն ստանա: Միկրոբները կարող են տարածվել ոչ միայն օդի միջոցով, այլև ձեռքերի հպման ժամանակ: Շարունակել կարդալ
Մեր ուղեղում կան հատուկ կենտրոններ, որոնք կառավարում են մեր քնելու և արթնանալու ռեժիմները: Դրանք մեր «ներքին ժամացույցներն» են և կանգ են առնում այն ժամանակ, երբ արևը մայր է մտնում: Այդ կենտրոնները նաև շատ լավ գիտեն, թե երբ է ծագելու արևը ու առավոտյան վերսկսում են իրենց աշխատանքն ու արթնացնում մեզ: Եթե չլինեին էլեկտրական լույսերը, մեր «ներքին ժամացույցները» ավելի ճիշտ կաշխատեին, և մենք ամեն օր կքնեինք ու կարթնանայինք արևի հետ միասին: Շարունակել կարդալ
Փուչիկները չափազանց եթերային են մեր ձեռքերում ու Երկրի վրա մնալու համար: Մի փոքրիկ անզգույշ շարժում ու նրանք սահում են մեր ձեռքից ու թռչում դեպի վեր:
Ու՞ր են թռչում փուչիկները, և ի՞նչ է լինում նրանց հետ:
Փոքրիկ և չափազանց բարի մուլտֆիլմ Կարմիր փուչիկի մասին, որ «փախավ» մի աղջկնակի ձեռքից ու սկսեց իր ճամփորդությունը: Այս հրաշալի մուլտֆիլմը mocak.am-ին նվիրել է Marlanya” մուլտակումբը:
Շնորհակալ ենք …
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ