Ահա թե ինչպիսի հրաշալի արդյունք կարող է ստանալ մայրիկը, եթե ցանկանում է ուրախացնել իր փոքրիկին: Մի երիտասարդ մայրիկ պատրաստել է մի գեղեցիկ ու շատ համեղ տորթ մեր շատ սիրելի Վինի Թուխի պատկերով:
Տորթը մեղրով ու խտացրած կաթով է, այնպես, ինչպես սիրում էր Վինի Թուխը: Աշխատանքը այնքան էլ դժվար չէ: Ցանկություն և ժամանակ ունենալու դեպքում կարող եք այն գլուխ բերել նաև դուք:
Պատրաստեք 15 – 18 սմ շառավղով շերտիկներ այնքան, որպեսզի երբ իրար վրա շարեք, դրանց բարձրությունը միասին կազմի 20-25 սմ:
Շարունակել կարդալ
Երեխաների համար շատ կարևոր է, որպեսզի տորթը ոչ միայն համեղ ու քաղցր լինի, այլև գունավոր ու հետաքրքիր տեսք ունենա: Եթե ուրախ ձևավորեք անգամ ամենահասարակ բիսկվիտը, դա այնքա՜ն կուրախացնի Ձեր փոքրիկին և նա դեռ շատ անգամներ Ձեզ կհիշեցնի, թե ինչ համեղ տորթ էիք պատրաստել իր համար:
Եվ իհարկե, պետք չէ մոռանալ, որ փոքրիկի ստամոքսը շատ նուրբ է և տորթի բաղադրամասերը պետք է թեթև լինեն նրա մարսողության համար, առանց ծանր կրեմի և որքան որ դա հնարավոր է, օգտակար առողջության համար: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ