Յոթ սարից այ նկողմ, յոթ ծովից այն կողմ կար մի թագավորություն: Այնտեղ մարդիկ շատ տխուր էին՝ չնայած այն բանին, որ թագավորը շատ բարի էր ու սիրում էր իր ժողովրդին: Տխուր ու թաղծոտ էր նաև թագավորի մինուճար աղջիկը: Թագավորը կատարում էր նրա բոլոր ցանկությունները, բայց ոչինչ նրան չէր ուրախացնում: Հայրը շատ էր անհանգստանում: Նա կանչեց իր խորհրդականներին և խորհրդակցեց նրանց հետ: Բայց ոչ ոք չկարողացավ ուրախացնել աղջկան:
Այդ լուրը հասավ հարևան թագավորություն: Երիտասարդ արքայազնը, սպիտակ նժույգով, շտապեց արքայադստեր օգնելու: Նա ստեղծեց կարմիր գույնը և ամենինչ ներկեց կարմիր: Աղջիկը առավոտյան տեսավ և շատ ուրախացավ: Բայց շուտով հոգնեց կարմիր գույնից և նորից տխրեց: Երիտասարդը ստեղծեց կապույտ գույնը և ամեն ինչ ներկեց կապույտ: Աղջիկը նորից իրեն ուրախ զգաց, բայց շուտով դա էլ հոգնեցրեց: Երիտասարդը շատ երկար մտածեց և հասկացավ պատըճառը: Նա ստեղծեց բոլոր գույները: Աշխարը դարձավ բազմերանգ ու գույնզգույն: Շարունակել կարդալ
Լինում է- չի լինում մի գեղեցիկ, չէ՛, չէ,՛ ավելի շուտ երկու հեքիաթային թագավորություններ են լինում: Երկուսն էլ հիասքանչ, երկուսն էլ յուրովի: Իսկ հիմա ուշադի՛ր…
Առավոտ էր: Արևի շողերը ողջունում էին երկրին: Ցողը նստած էր ծաղկունքի վրա: Արդեն երկու- երեք ժամ էր, ինչ արեգակը սփռել էր իր լույսը ամբողջ թագավորությամբ: Դարպասների մոտ կանգնած էին զրահապատ և հաղթանդամ պահակները: Իսկ ներսում՝ դարպասներից այն կողմ, մի դղյակ էր: Դղյակը շատ մեծ էր ու գեղեցիկ, ուներ բազմաթիվ սենյակներ: Դղյակի շուրջ գույնզգույն և բուրավետ պարտեզն էր, նրանից այն կողմ ծավալվում էր մի հսկա անտառ: Ինչպիսի՜ գեղեցկություն, ինչպիսի՜ հրաշք: Ինչպե՜ս կարող է մարդ արարծը այդպիսի հրաշք ստեղծել: Սակայն ինչու՞ եմ զարմանում. չէ՞ որ Աստված է ստեղծել այն գրեթե կատարյալ էակներին, որոնք մենք ենք, և մեզ է շռայլել այն շնորհքը ,որով կարող ենք ինքներս հրաշքներ արարել:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ