Մարդու մեկը մի էշ է ունենում: Տարիներ շարունակ էս էշը լիքը պարկեր է կրում ջրաղաց, էնտեղից էլ տուն, բայց մի օր էլ պառավում է ու չի կարողանում աշխատել: Տերը մտածում է, որ անտեղի է կերակրում նրան, և էշը, երբ նկատում է, որ վատ են իր գործերը, վեր է կենում ու փախչում տիրոջ մոտից, որ Բրեմեն գնա: Մտածում է, թե էնտեղ կհաջողվի թափառաշրջիկ երաժիշտ դառնալ: Մի քիչ որ գնում է, ճանապարհին մի որսորդական շուն է հանդիպում: Լեզուն կախ գցած շունը ընկած է լինում գետնին, երևի շատ վազելուց հոգնած է լինում:
1967 թվականին՝ ամբողջ 46 տարի առաջ, ապրիլի 2-ը հռչակվեց մանկական գրքերի միջազգային օր: Ինչպես գրեթե բոլոր տոները, այս մեկն էլ ունի իր տրամաբանությունն ու նպատակները: Սկսենք օրվա ընտրությունից: Մանկական գրքերի միջազգային օր ճանաչվեց հենց ապրիլի 2-ը, որովհետև այսօր աշխարհահռչակ ու երեխաների կողմից անչա՜փ սիրված հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է: Կարծում եմ` բավարար պատճառ է, չէ՞: Այսպես թե այնպես, հեքիաթի արքայի ծննդյան օրը բոլոր երեխաների համար էլ տոն է:
Երկու փայտահատ սոճու խիտ անտառի միջով տուն էին վերադառնում: Ձմեռվա սարսափելի ցուրտ գիշեր էր: Հանկարծ երկնքից վայր ընկավ մի շատ պայծառ և գեղեցիկ աստղ: Նա գլորվեց այլ աստղերի միջով և ընկավ փայտահատներից երկու քայլ հեռու: Երկնքից ընկածը ոսկեկար և բազմածալ թիկնոցի մեջ փաթաթված մի երեխա էր: Փայտահատներից մեկը քնքշորեն բարձրացրեց մանկանն ու ամուր փաթաթեց թիկնոցի մեջ, որպեսզի պաշտպանի սառնամանիքից: Ընկերը զարմացավ նրա բարեսրտության վրա: Եվ այսպես Աստղամանուկը սկսեց հասակ առնել աղքատ փայտահատի մյուս երեխաների հետ:
Շարունակել կարդալ
Կար-չկար մի գեղեցիկ ոզնի կար: Նրա անունը Բիզի էր: Բիզին ուներ իր պես գեղեցիկ մի բաճկոն, որը, սակայն, հնացել էր: Նա որոշեց գնալ սարդ-դերձակի մոտ: Բայց սարդը շատ հեռու էր ապրում: Բիզին մի մե՜ծ սար պիտի բարձրանար, որ հասներ նրան: Ճանապարհին նա որոշեց եղևնուց ասեղներ խնդրել: Դե իսկ եղևնին շա՜տ առատաձեռն է: Նա Բիզիին տվեց ասեղների մի մե՜ծ կապոց: Բիզին շնորհակալություն հայտնեց, վերցրեց կապոցը և շարունակեց իր ճանապարհը:
|
|
Մոծաբանություններ