Ճիշտ ժամանակն է մեր տրամաբանությունը զարգացնելու ու մի նոր հետաքրքիր խաղ խաղալու: Դպրոցականները գուցե և ծանոթ լինեն այս խաղին: Վանդակավոր տետրերը շատ հարմար հարթակ են այս խաղի համար, բայց մենք առաջարկում ենք նաև խաղի ֆլեշ տարբերակը:
Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր անել: Կետերը պետք է գծիկներով միացնել իրար: Հաջորդաբար դու և համակարգիչը մեկական քայլ եք կատարում ու գծիկներ ավելացնում:
1. Ճանապարհին մոլորված երեխային ծերունին հարցրեց.
- Տղաս, հայրիկ, մայրիկ ունե՞ս, որտե՞ղ են նրանք:
- Ես և հայր ունեմ, և մայր ունեմ, սակայն ես նրանց տղան չեմ,- պատասխանեց երեխան:
Կարո՞ղ է այդպես պատահել:
2. -Համոզված եմ, ասաց կենդանաբանական խանութի վաճառողը,- այս թութակը ինչ լսի՝ կկրկնի:
Հաճախորդը, գնելով թութակը, ուրախ վերադարձավ տուն, սակայն մի ամբողջ շաբաթ թութակը ոչինչ չկրկնեց. նա ձկան պես համր էր: Երբ գնորդը զայրացած դարձավ խանութ, վաճառողըը նրան ապացուցեց, որ ինքն իրավացի էր: Ինչպե՞ս:
Շարունակել կարդալ

Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:
Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:
Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:
Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ