Մայիսը հաղթանակների ու տոների ամիս է: Իսկ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կրկնակի տոն է: Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն ունեցավ ու քաջաբար պայքարեց հանուն խաղաղության: Շատերս ենք հպարտանում մեր պապիկների հուշամեդալներով, որոնք նրանց քաջության ու հերոսության վկայությունն են: Այսօր նրանք բոլորի ուշադրության կենտրոնում են, և երևի հիմա կրկին ընկել են հուշերի գիրկն ու երանությամբ հիշում են հաղթանակի օրերը: Փորձենք մենք էլ այսօր կիսել նրանց երջանկությունը և հոգատար վերաբերմունք ու ջերմություն տանք ամեն օր ու ամեն վայրկյան: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ