Մայրիկն այսօր ուշացել է,
Չի հասել դեռ տուն,
Խառնվել ենք ես, հայրիկը
Ու մեր կատուն:
Մայրիկն այսօր ուշացել է,
Չունենք ճաշ ու հաց,
Իսկ եղբայրս հարևանի
Տանը մնաց:
Բայց ամենից կարևորը,
Բայց ամենից կարևորը,
Ժպիտ չկա
Տանն այդ օրը:
Շարունակել կարդալ
Գնամ ասեմ արևին,
Գարուն բերի աշխարհին,
Հետո անցնեմ սարերով,
Ուզեմ մի քիչ հով ու զով,
Հովն ու զովը տամ ամպին,
Ամպը ներքև ցող թափի,
Ցողը տանեմ վարդենուն,
Նա ինձ վարդ տա վառվռուն:
Շարունակել կարդալ

Կար-չկար մի փոքրիկ տղա կար, որ շատ էր վախենում մթությունից և երբեք գիշերը լույսը չէր անջատում, նույնիսկ երբ մայրիկը շատ էր բարկանում: Տղան փորձում էր մենակ չմնալ մութ սենյակում:
Մի անգամ նա մի զարմանալի հեքիաթ տեսավ՝ շատ վառ ու գեղեցիկ: Երբ տղան արթնացավ, նույնիսկ սկսեց կասկածել, երազ էր դա, թե իրականություն, որովհետև բոլոր պատկերները շատ հստակ էին նրա գիտակցության մեջ: Նա շատ լավ էր հիշում, որ աչքերը փակել էր, երբ սենյակում դեռ լույսը վառվում էր, իսկ այժմ, երբ բացեց աչքերը մութ էր: «Երևի մայրիկն է անջատել լույսը»,- մտածեց նա և հանկարծ իր կողքին նկատեց մի փոքրիկ մարդուկ: Մարդուկը շատ ծիծաղելի էր, նա մեծ, զվարճալի ականջներ ուներ, զարմանալի կոշիկներ և մի մեծ գլխարկ, որ անընդհատ ընկնում էր աչքերին: Շարունակել կարդալ
Կար-չկար մի մեծ կենգուրու: Մի անգամ նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ կենգուրուն. ծնվեց նրա փոքրիկ կենգուրու բալիկը: Սկզբում փոքրիկ կենգուրուն շատ թույլ էր և փոքրիկ, այդ պատճառով մայրիկը նրան պահում էր իր փորի վրա գտնվող պայուսակում:
Այնտեղ՝ մայրիկի պայուսակում, փոքրիկը իրեն շատ հարմարավետ և ապահով էր զգում: Երբ նա ուզում էր խմել, մայրիկը նրան համեղ կաթ էր տալիս, իսկ երբ ուզում էր ուտել, մայրիկը նրան գդալով համեղ ապուր էր տալիս: Հետո փոքրիկը քնում էր, և այդ ժամանակ մայրիկը ժամանակ էր ունենում, որպեսզի զբաղվի տնային գործերով, ճաշ պատրաստի: Բայց երբեմն, երբ փոքրիկ կենգուրուն արթնանում էր և իր կողքին չէր գտնում մայրիկին, վախենում էր: Այդ ժամանակ նա բարձրաձայն լաց էր լինում և գոռում, մինչև որ մայրիկը չէր մոտենում և նրան նորից իր պայուսակի մեջ պահում:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ