Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

մանկական հեքիաթ

ՀԵՔԻԱԹ- ՄԻԿԻ ՇՆԻԿԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Միկիի ճամփորդությունըԿար-չկար մի խրճիթ կար, որը գտնվում էր աշխարհի ամենահեռավոր ծայրում: Այնտեղ ոչ ոք չէր ապրում, միայն թռչուններ կային, և շատ-շատ ծաղիկներ ու գեղեցիկ պտղատու ծառեր: Իսկ խրճիթում ապրում էր մի փոքրիկ շնիկ, որի անունը Միկի էր: Նա այնքան գեղեցիկ էր, որ անգամ ձմռանը, երբ ծառերը խոր քուն էին մտնում, նրան տեսնելիս  արթնանում էին:
Շարունակել կարդալ

ՔՉԱԿԵՐ ԱՎԱԳ ԽՈՀԱՐԱՐԸ

Քչակեր խոհարարըԿար-չկար… Հմմմ, ժուկով-ժամանակով… Չէ, չէ, ավելի ճիշտ, լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, դե այսինքն լինում եմ, չեմ լինում ես: Եթե անկեղծ, ես շատ չարաճճի եմ, բայց եթե էլի անկեղծ, շատ գեղեցիկ… Երևի դրա համար էլ ինձ բոլորը սիրում են… Դե լավ, հա, մի փոքր էլ, շա՜տ քիչ գլուխգովան եմ:
Շարունակել կարդալ

ՀԵՔԻԱԹ «ԱՐԴԱՐ ՎՃԻՌ»

արջ

Անտառում աշնանային մի առավոտ էր: Ծառերը գրեթե մերկացել էին, տերևները դեղնել: Մի նապաստակ քայլում էր անտառով: Հանկարծ նա ծառից կախված մի կարմիր խնձոր նկատեց: Ցանկացավ բարձրանալ և քաղել խնձորը, բայց նրա բոլոր փորձերը անցան ապարդյուն:

Մոտակայքով մի ագռավ էր թռչում: Նա նույնպես նկատեց խնձորը: Իջավ ծառին և հեշտությամբ քաղեց այն:

Նապաստակն ասաց.

 -Ինչու քաղեցիր իմ խնձորը:

 -Ոչ, սա իմ խնձորն է,- ասաց ագռավը:

 -Ես առաջինն եմ տեսել խնձորը,- ասաց նապաստակը:
Շարունակել կարդալ

ԳԱՐԻԿԻ ՀԵՔԻԱԹԸ

Գարիկի հեքիաթըԼինում է, չի լինում` մի տղա, անունը` Գարիկ: Գարիկը 11 տարեկան էր և չուներ քույր և եղբայր, քանի որ ծնողները ապրում էին ոչ հարմարավետ տնակում և չէին ցանկանում այդ պայմաններում շատ երեխաներ ունենալ: Բայց Գարիկը մեծանում էր և ամեն օր երազում քույր կամ եղբայր ունենալու մասին:

Մի գեղեցիկ, պայծառ աշնանային օր Գարիկը վերադառնում էր դպրոցից տուն` ուրախ-զվարթ  զրուցելով ընկերների հետ: Ճանապարհին մեկը մյուսի ետևից տղաները բաժանվեցին իրարից և գնացին ամեն մեկը իր տուն: Իսկ Գարիկը չգիտես ինչու որոշեց շեղվել ճանապարհից և գնաց արկածներ փնտրելու:
Շարունակել կարդալ

1-ից 212

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????