Մեր շուրջը հիմա ամենուր աշնանային տերևներ են՝ դեղին, կանաչ, կարմիր ու էլի հազար ու մի երանգի ու գույնի: Նրանք կարող են հրաշալիորեն փոխարինել մեր մատիտներին ու ներկերին: Չե՞ս հավատում: Ինչեր ասես, որ չենք կարող պատկերել աշնանային գունեղ տերևների օգնությամբ:
Քեզ եմ ներկայացնում շատ հետաքրքիր աշնանային ձեռքի աշխատանքներ: Ամեն ինչ այստեղ չափզանց հեշտ է: Հարկավոր են միայն վառվռուն տերևներ և սոսինձ: Հետևիր նկարներին և ստեղծիր քո աշնանային անկյունը: Շարունակել կարդալ
Ահա և աշնան երկրորդ ամիսը մոտեցավ իր ավարտին: Դեղին, կարմիր ու նարնջագույն տերևները ցած են թռչում ծառերից ու հեռավոր ճամփորդությունների ուղևորվում: Նրանց մենք չենք տեսնի մինչև գարուն, և պատկերացնում եմ, թե ինչպես ենք կարոտելու նրանց: Այնպես որ, աշնանային այս հրաշալի օրը պետք չէ բաց թողնել. շտապենք բակ՝ մի քիչ տերևների հետ զվարճանալու: Դե իհարկե, կարող ես վազվզել խշխշան տերևների մեջ, թռցնել նրանց երկինք ու տերևային տեղատարափ ստեղծել, բայց վերջում չմոռանաս քեզ հետ մի բուռ գունեղ տերևներ վերցնել, որպեսզի միասին պատրաստենք այս ձեռքի աշխատանքները՝ առյուծ և ձուկ՝ աշնանային տերևներից: Հավաքիր նաև մի քիչ կաղին ու շագանակ, դրանք երբեք ավելորդ չեն լինում:
Դրսում արդեն հրաշք աշուն է: Ծառերը հիմա այնքան գույն ունեն, որ նույնիսկ քո մատիտների տուփում չես գտնի: Այս հնարավորությունը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել: Վազենք բակ՝ մի կտոր աշուն մեր տուն բերելու համար: Հավաքիր գույնզգույն տերևներ, մի քանի կաղին և շտապիր տուն: Մայրիկի դարակներից գտիր նաև գունավոր հուլունքներ ու ժապավեններ: Կան ժապավեններ, որոնց մեջ բարակ լարեր կան: Դրա շնորհիվ ժապավենները հեշտությամբ ճկվում են այս ու այն կողմ: Անպայման վերցրու սոսինձ և դակիչ: Քեզ չեն խանգարի նաև ֆլոմաստերները: Ահա այսքանը, իսկ հիմա հետևիր այս քայլերին և պատրաստիր այս զվարճալի տիկնիկները ինձ հետ միասին:

Շարունակել կարդալ
Ամառ է, շոգ և երևի հիմա դու էլ ինձ պես ուտում ես այնքան պաղպաղակ, ինչքան սիրտդ ուզում է: Պաղպաղակի փայտիկները շարվում են իրար կողք և սպասում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Իհարկե, նրանց մեծ մասը հայտնվում է աղբամանում, բայց ես քեզ ավելի լավ տարբերակ եմ առաջարկում: Պարզվում է՝ պաղպաղակի փայտիկները շատ օգտակար կարող են լինել և մի փոքր ջանքերի շնորհիվ հրաշալի իրերի կարող են վերածվել: Ահա դրանցից մի քանիսը:
|
|
Մոծաբանություններ