Օ՛յ, կարծես թե մենք լրիվ մոռացել էինք, որ Միշան իր գեղեցիկ տան դիմաց մի գեղեցիկ այգի ունի: Այսօր էլ, ինչպես գրեթե ամեն օր, նա խնամում էր այգու բնակիչներին, երբ հանկարծ նկատեց իր սիրելի գեղեցկուհի Արջուկին, ով ուղիղ նայում էր իրեն: Միշան միանգամից ոգևորվեց ու շտապեց տուն: Բայց մի՛ անհանգստացեք, նա միտք էլ չուներ թաքնվելու: Տնակից Արջը դուրս եկավ կիթառով ու պարելով: Էնպես էր պարու՜մ… Իսկ Արջուկն այս ամենը տեսնելով, չգիտես ինչու, հեռացավ:
Շարունակել կարդալ
Մեր սիրելի մուլտֆիլմի երկու հերոսները՝ Արջն ու Վագրը որոշում են շախմատ խաղալ: Մաշան էլ իր ընկերոջ՝ նապաստակի հետ է խաղում և ինչպես միշտ, պատահական, շա՜տ պատահական հայտնվում Արջի տնակում: Եվ ի՞նչ եք կարծում, դե, իհարկե, նրան անչափ հետաքրքրում է այս խաղը ու վագրի օգնությամբ սկսում է սովորել: Եվ քանի որ մեր սիրելի հերոսուհին շատ խելացի է, իսկույն սովորում է և սկսում հաղթել խաղաքար-ձիուկի օգնությամբ:
Շարունակել կարդալ
Մեր սիրելի արջուկ Միշան իսկապես բազմատաղանդ է: Մաշայի ու արջի մասին նոր մուլտֆիլմում կբացահայտվի նաև Միշայի նկարչական տաղանդը: Բայց Մաշան մի՞թե թույլ կտա, որ միայն Միշայի տաղանդները բացահայտվեն: Իհարկե ոչ: Այս սերիայում կտեսնենք նաև Մաշայի հրաշալի աշխատանքները: Ի դեպ, նա ունի ևս մեկ հրաշալի հատկություն. Մաշան տոնի է վերածում անգամ ամենահասարակ օրը, և նրա տոնին պարտավոր են մասնակցել անխտիր բոլորը: Դե ինչ, դիտենք մուլտֆիլմը՝ Մաշան ու արջը մուլտսերիալի 27-րդ սերիայում:
Շարունակել կարդալ
Ուշադրություն, Մաշան ու արջը վերանորոգում են սկսել: Իհարկե, ամեն մեկն ունի իր պարտականությունները. Մաշան քանդում է ամեն ինչ, Միշան փորձում է ուղղել նրա սխալները: Բայց անկախ նրանից, որ Մաշան շատ չարաճճի է, միևնույն է, ընկերոջը դժվարության մեջ երբեք չի թողնի: Դիտեք մուլտսերիալի 26-րդ մասը և կհամոզվեք, որ Մաշան իսկական ոսկե ձեռքեր և ոսկե սիրտ ունի: Չափազանց զվարճալի սերիա, որ կոչվում է «Զգուշացեք, վերանորոգում է»:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ