Ինչպես արդեն գիտենք, Միշա արջը շա՜տ հոգատար է ոչ միայն Մաշայի, այլև իր այգու բնակիչների նկատմամբ: Այսօր մեր սիրելի Արջն իսկական գիտնականի պես քանոնի օգնությամբ չափում էր ծաղիկների ու հատապտուղների հասակը, մեկ էլ ի՞նչ տեսնի. իր գեղեցկուհի վարդակակաչները թոշնել են… Սա էլ ասես բավական չէր, իր սիրելի գեղեցկուհի Արջն էլ մեկ ուրիշ, լրիվ օտար Արջի հետ զբոսնում է հենց իր տան առջևով:
Օ՛յ, կարծես թե մենք լրիվ մոռացել էինք, որ Միշան իր գեղեցիկ տան դիմաց մի գեղեցիկ այգի ունի: Այսօր էլ, ինչպես գրեթե ամեն օր, նա խնամում էր այգու բնակիչներին, երբ հանկարծ նկատեց իր սիրելի գեղեցկուհի Արջուկին, ով ուղիղ նայում էր իրեն: Միշան միանգամից ոգևորվեց ու շտապեց տուն: Բայց մի՛ անհանգստացեք, նա միտք էլ չուներ թաքնվելու: Տնակից Արջը դուրս եկավ կիթառով ու պարելով: Էնպես էր պարու՜մ… Իսկ Արջուկն այս ամենը տեսնելով, չգիտես ինչու, հեռացավ:
Շարունակել կարդալ
Մեր սիրելի մուլտֆիլմի երկու հերոսները՝ Արջն ու Վագրը որոշում են շախմատ խաղալ: Մաշան էլ իր ընկերոջ՝ նապաստակի հետ է խաղում և ինչպես միշտ, պատահական, շա՜տ պատահական հայտնվում Արջի տնակում: Եվ ի՞նչ եք կարծում, դե, իհարկե, նրան անչափ հետաքրքրում է այս խաղը ու վագրի օգնությամբ սկսում է սովորել: Եվ քանի որ մեր սիրելի հերոսուհին շատ խելացի է, իսկույն սովորում է և սկսում հաղթել խաղաքար-ձիուկի օգնությամբ:
Շարունակել կարդալ
Մեր սիրելի արջուկ Միշան իսկապես բազմատաղանդ է: Մաշայի ու արջի մասին նոր մուլտֆիլմում կբացահայտվի նաև Միշայի նկարչական տաղանդը: Բայց Մաշան մի՞թե թույլ կտա, որ միայն Միշայի տաղանդները բացահայտվեն: Իհարկե ոչ: Այս սերիայում կտեսնենք նաև Մաշայի հրաշալի աշխատանքները: Ի դեպ, նա ունի ևս մեկ հրաշալի հատկություն. Մաշան տոնի է վերածում անգամ ամենահասարակ օրը, և նրա տոնին պարտավոր են մասնակցել անխտիր բոլորը: Դե ինչ, դիտենք մուլտֆիլմը՝ Մաշան ու արջը մուլտսերիալի 27-րդ սերիայում:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ