Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

մուլտդիտում

ՍՏՈՐ ԵՍ

Բոլոր լավ բաները՝ այդ թվում և լավ մուլտֆիլմերը, գտնելու համար հարկավոր է մի լավ փնտրել, պրպտել և ուսումնասիրել: Հենց այդպես եմ ես վարվում ամեն անգամ, երբ ցանկանում եմ քեզ մի նոր բան ներկայացնել: Եվ հիմա հերթը մի շատ զվարճալի ու հետաքրքրաշարժ մուլտֆիլմինն է, որն ունի բավական տարօրինակ անվանում՝ Ստոր ես:

Ստոր ես
Շարունակել կարդալ

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄՈՒԼՏՖԻԼՄ «ԱՐԳԻՆԵ»

 

Զարմանալի մուլտֆիլմ - ԱրգինեՄուլտֆիլմը շարժման մեջ դրված նկարների ամբողջություն է, մենք դա լավ գիտենք: Բայց պատկերացրեք, որ այդ նկարները չեն շարժվում, և միևնույն է, դառնում են հրաշալի մուլտֆիլմ ու դեռ մի բան էլ ավելի:  Այս ամենին ավելացնում ենք նաև հրաշալի երաժշտությունը ու զարմանալի մուլտֆիլմը պատրաստ է:

Մի փոքրիկ աղջկա փոքրիկ երազանքի պատմություն «Արգինե»: Հաճելի մուլտդիտում:
Շարունակել կարդալ

ԻՍԿ ԴՈՒՔ ՀԻՇՈ՞ՒՄ ԵՔ ՆՐԱՆՑ – ԼՅՈԼԻԿՆ ՈՒ ԲՈԼԻԿԸ

Լյոլիկն ու ԲոլիկըԱյս տղաներին դուք գուցե և չճանաչեք, բաց եթե ասեք ձեր հայրիկներին ու մայրիկներին, տատիկներին ու պապիկներին, նրանք միանգամից ուրախ կբացականչեն. «Իհարկե, Լյոլիկն ու Բոլիկը…»: Նրանց համար սա ամենահարազատ ու սիրելի մուլտերից մեկն է եղել, իսկ այս փոքրիկ տղաներն էլ այնքան էին դուր գալիս նրանց, որ իրենց ծանոթ փոքրիկ երեխաներին, ովքեր միշտ միասին էին կամ էլ իրար շատ նման, կոչում էին նրանց անունով՝ Լյոլիկ և Բոլիկ:

Մուլտֆիլմը լեհական էր, և մուլտհերոսներն էլ խոսում էին լեհերեն: Մուլտն այդպես էլ չթարգմանվեց, սակայն դա ոչ ոքի չէր մտահոգում, երեխաները մեծ սիրով ընդունում էին լեհերեն խոսող տղաներին: Այդպես շատ երեխաներ են լեհերեն սովորել: Մուլտֆիլմի բոլոր մասերն էլ պատմում են երկու չարաճճի եղբայրների մասին:
Շարունակել կարդալ

«ՄՈՆՍՏՐԵԼԼՈ». ՄՈՒԼՏՖԻԼՄ ՎԱԽԿՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄոնստրելլոԴուք վախենո՞ւմ եք մթությունից: Ես էլ էի վախենում: Վախենում էի, մինչև այս մուլտֆիլմը չդիտեցի: Հիշեք, ինչ էլ պատկերացնեք մթության մեջ, պահարան միջից ինչ արարած էլ դուրս գա, այն ձեզ ոչինչ չի կարողանա անել, չէ՞ որ դա ձեր սենյակն է, տան տիրոջ իրավունքով դուք կարող եք ընդունել նրան կամ չընդունել և մթության դեմ ունեք մի հզոր զենք, որ կոչվում է «լույս»:

Մեկ անգամ «արժանի ընդունելություն» ստանալուց հետո նրանք Ձեզ այլևս երբեք չեն անհանգստացնի:  Հետաքրքիր մուլտֆիլմ Էլիս անունով քաջ աղջկա մասին, որը, կարծում ենք, կօգնի Ձեզ հաղթահարել վախը մթությունից: Իսկ ավելի փոքրիկներին էլ կօգնի ահա այս հեքիաթը Մթնաշխարհի մասին:

Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????