մուլտեր

ՍՏՈՐ ԵՍ

Բոլոր լավ բաները՝ այդ թվում և լավ մուլտֆիլմերը, գտնելու համար հարկավոր է մի լավ փնտրել, պրպտել և ուսումնասիրել: Հենց այդպես եմ ես վարվում ամեն անգամ, երբ ցանկանում եմ քեզ մի նոր բան ներկայացնել: Եվ հիմա հերթը մի շատ զվարճալի ու հետաքրքրաշարժ մուլտֆիլմինն է, որն ունի բավական տարօրինակ անվանում՝ Ստոր ես:

Ստոր ես
Շարունակել կարդալ

ՄՈՒԼՏՖԻԼՄ «ՏՐՅԱՄ՝ ԲԱՐԵՎ ՁԵԶ»

Մուլտֆիլմ <<Տրյամ՝ Բարև Ձեզ>>Ուղղակի հրաշալի է ապրել մի երկրում, որը դու ինքդ ես հորինել: Այնտեղ հաստատ ոչ ոք ոչ ոքի չի նեղացնի, բոլորը կսիրեն իրար, իսկ բոլոր օրերը կլինեն հրաշքներով լի ու արևաշատ: «Տրյամ՝ Բարև Ձեզ» մուլտֆիլմում այդպիսի մի երկիր է հորինում Արջուկը և կոչում է  այն Տիլիմիլիդրիամդիա: Պատմում է այդ մասին իր ընկեր Ոզնուկին: Պարզվում է՝ այդ հորինված երկրում գլխիվայր են քայլում, իսկ «Բարև Ձեզ»-ի փոխարեն ասում են «Տրյամ»:  Դե կարծում եմ՝ զարմանալու ոչինչ էլ չկա. բնական է, որ այսպիսի տարօրինակ անունով երկրում այսպիսի տարօրինակ օրենքներ կան:
Շարունակել կարդալ

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԿԱՄՈՒՐՋ

Մուլտֆիլմ «Կամուրջ»Ահա ևս մի զվարճալի մուլտֆիլմ, որը թեև ընդամենը երեք րոպե է տևում, բայց մի ամբողջ լիամետրաժ մուլտֆիլմի իմաստ ունի… Ինչու՞ է մուլտֆիլմը կոչվում «Կամուրջ»՝ ամենապարզ մի պատճառով. որ ամբողջ մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունենում հենց կամուրջի վրա: Հենց այնտեղ են իրար հանդիպում Արջն ու Եղջերուն, որոնք, կարծես թե, իրար հետ այդքան էլ մեծ խնդիրներ չունեն, բայց արի ու տես, որ այս երկու ցմփորիկները մեծ ու անլուծելի խնդիրների առաջ են կանգնում, որոնք սակայն հեշտությամբ լուծում են փոքրիկ նապաստակն ու փիսիկը:
Շարունակել կարդալ

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԼԵՈՊՈԼԴ ԿԱՏՈՒՆ

Մուլտֆիլմ - Լեոպոլդ կատունԱյս զվարճալի մուլտֆիլմը ծանոթ է թե երեխաներին, թե մեծերին: Ստեղծումից 30 տարի անց այն չի զիջում իր դիրքերը սիրելի մուլտերի շարքում, իսկ մուլտֆիլմի հանրահայտ արտահայտությունը արդեն թևավոր խոսքի է վերածվել: Եթե Լեոպոլդ կատուն և փոքրիկ չարաճճի մկնիկները նաև քո սիրելի մուլտհերոսների թվում են, ուրեմն ճիշտ ժամանակն է իմանալու, թե ինչպես են լույս աշխարհ եկել նրանք:
Շարունակել կարդալ

1-ից 101234..9..Վերջին »

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????