Այս «պայթյունավտանգ» կապիկների օրը պարզապես չի կարող անցնել առանց արկածների: Այս անգամ կենդանաբանական այգում խաղալիս կապիկները նկատում են, որ հանդիպակաց մայթի խանութ կողոպտիչներ են մտել: Եվ արկածախնդիր փոքրիկները նետվում են կողոպտիչների հետևից: Մայրիկն էլ՝ կապիկների հետևից: Եվ վերջապես ոստիկանությունն էլ՝ մայրիկի հետևից:
Շարունակել կարդալ
«Բառերը միայն խանգարում են հասկանալ իրար», – ասում էր Փոքրիկ Իշխանը: Նրա այս խորհրդին են հետևում Օրիգամի փոքրիկ մուլտֆիլմի հերոսները: Նրանք խոսում են բոլորին հասկանալի Բարության լեզվով: Ի դեպ, այդ լեզվով կարող են խոսել բոլորը, անգամ դու: Բավական է միայն մի կտոր բարություն նվիրել թեկուզ անծանոթ մարդու: Հետևիր այս փոքրիկ աղջկա օրինակին, և բարությունը կվերադառնա քեզ տասնապատիկ ավելի մեծ չափերով:
Շարունակել կարդալ
1980-ական թթ Խորհրդային մուլտերի շարքը համալրեց ևս մի զվարճալի մուլտֆիլմ: Խոսքը «պայթյունավտանգ» փոքրիկ կապիկների մուլտսերիալի մասին է: Այս չարաճճիները մեր էկրաններին հայտնվեցին ըստ մանկագիր Գրիգորի Օստերի սցենարի: Մուլտֆիլմի երգը («В каждом маленьком ребёнке…»), որ նույնիսկ ավելի հանրահայտ դարձավ քան ինքը մուլտֆիլմը, կատարել է Машина Времени խումբը:
Փոքրիկ հուզիչ մուլտֆիլմ՝ նկարահանված Հանս Քրիստիան Անդերսենի Լուցկիներով աղջիկը հեքիաթի հիման վրա: Մուլտֆիլմը նկարահանվել է 2007 թ. Ուոլտ Դիսնեյ և Պիքսար ընկերությունների կողմից: 2007 թվականին մուլտֆիլմը ներկայացվել է Օսկարի: Մուլտֆիլմի ռեժիսորը Ռոջեր Ալերսն է: Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ:
|
|
Մոծաբանություններ