Դուք վախենո՞ւմ եք մթությունից: Ես էլ էի վախենում: Վախենում էի, մինչև այս մուլտֆիլմը չդիտեցի: Հիշեք, ինչ էլ պատկերացնեք մթության մեջ, պահարան միջից ինչ արարած էլ դուրս գա, այն ձեզ ոչինչ չի կարողանա անել, չէ՞ որ դա ձեր սենյակն է, տան տիրոջ իրավունքով դուք կարող եք ընդունել նրան կամ չընդունել և մթության դեմ ունեք մի հզոր զենք, որ կոչվում է «լույս»:
Մեկ անգամ «արժանի ընդունելություն» ստանալուց հետո նրանք Ձեզ այլևս երբեք չեն անհանգստացնի: Հետաքրքիր մուլտֆիլմ Էլիս անունով քաջ աղջկա մասին, որը, կարծում ենք, կօգնի Ձեզ հաղթահարել վախը մթությունից: Իսկ ավելի փոքրիկներին էլ կօգնի ահա այս հեքիաթը Մթնաշխարհի մասին:
Երբեմն մարդիկ զարմանալի մանրախնդիր են լինում: Ձգտում են ամեն ինչ անել իդեալական, անթերի, և եթե պատահմամբ ինչ-որ բան այնպես չստացվի, կորցնում են հանգիստը, քունը, փչացնում նյարդերը և ի վերջո նաև արդեն արված աշխատանքը: Խնայեք Ձեր նյարդերը, դրանք Ձեզ դեռ շատ պետք կգան, դե, օրինակ, այսպիսի մուլտֆիլմ դիտելու համար: Եվ խուճապի մի մատնվեք անգամ անհուսալի իրավիճակում, այնպես ինչպես այս մուլտֆիլմի «քթի մազ» պարոնը:
Շատ ու շատ տարիներ առաջ, երբ հայելիներ դեռ չէին ստեղծվել, մարդիկ իրենք իրենց արտաքինը չէին կարող տեսնել ու չգիտեին, թե ինչպիսին են իրենք: Իհարկե, նրանց ընկերները կամ բարեկամները կարող էին պատմել նրանց այդ մասին, բայց չէ՞ որ նրանք էլ կարող էին ստել իրենց տգեղ բարեկամներին ու նրանց հաճոյանալու համար ասել, որ նրանք շատ գեղեցիկ են ու հմայիչ: Բայց չէ՞ որ ամենից կարևորը հոգու գեղեցկությունն է, բարությունն ու ազնվությունը և նրանք էլ իրենց հայելին ունեն, դա քո աչքերն են, որ ոչինչ չեն կարող թաքցնել… Այդպիսին լինելու դեպքում հայելու մեջ նայելիս դու երբեք չես վախենա տեսնել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին, որ կաս… Շարունակել կարդալ
Ուրախ նվագով ու գույնզգույն հագուստներով երեխային կարելի է գրավել: Լայն բացված աչքերով նա կնայի ձեզ հմայված ու անգամ պատրաստ կլինի իր միակ ոսկեդրամը ձեզ տալ: Բայց երբ արվեստը վերածեք մրցապայքարի ու վեճի, նա դա ձեզ չի ների: Այդ դեպքում դուք արժանի չեք նրա թանկագին ոսկեդրամին, չէ՞ որ այն շատ ավելի մեծ առաքելություն ունի, այն կարող է նետվել ջրավազանն ու իրականացնել փոքրիկ աղջկա երազանքը: Ահա այս մասին է Պիքսար ընկերության հերթական մուլտֆիլմը, որ կոչվում է Փողոցային նվագախումբ:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ