Ահա և ժամանակն է ծանոթանալու Միշայի ու Մաշայի հետ: «Մաշան ու արջը» հին ու բարի հեքիաթի նոր, ժամանակակից մուլտսերիալի առաջին մասն ենք ներկայացնում քեզ: Այստեղ կիմանաս, թե ինչպես ծանոթացան չարաճճի ու կամակոր Մաշան ու արջը: Մաշան դուրս է գալիս զբոսանքի անտառում և մոլորվում: Իսկ երբ անտառի խորքում հայտնաբերում է արջի տնակը, անմիջապես ներս է խուժում ու տակնուվրա անում ամեն ինչ: Եվ , իհարկե, հենց այդ ժամանակ էլ վերադառնում է Միշան…
Ուրախ, զվարճալի մուլտֆիլմ. կարող ես մեծերին էլ հրավիրել քեզ հետ դիտելու, հաստատ չեք ձանձրանա: Եվ այսպես, մաս առաջին… Շարունակել կարդալ
Բոլոր մեծ ու փոքր երազանքներն էլ մի օր իրականություն կարող են դառնալ, միայն հարկավոր է հավատալ, հավատալ սեփական ուժերին ու հաջողությանը, և, իհարկե, աշխատել…. Համառ ջանքերը չեն կարող արդյունք չտալ…. Եվ ոչինչ, եթե ասում են, թե դու թևեր չունես… Հավատա և գնա երազանքիդ հետևից, իսկ թևերն իրենք իրենց կհայտնվեն…
Իսկ ուժերիդ հավատալ քեզ կօգնի այս հրաշալի մուլտֆիլմը, որը կորվում է Կիվի …
Լավ ընկեր ունենալը աշխարհի ամենակարևոր բանն է: Եվ ոչինչ, որ նա մոռացկոտ է ու միշտ ուշանում է պայմանավորված ժամից: Կամ էլ մի քիչ անհաջողակ է և անընդհատ ծիծաղելի պատմությունների մեջ է ընկնում, հերիք չէ, քեզ էլ իր հետ է ներքաշում: Բայց չէ՞ որ այդ ամենը քեզ համար այնքա՜ն հարազատ է, ու դու էլի պատրաստ ես 40 րոպե սպասել մինչև նա «2 րոպեից» տեղ կհասնի ու նրա հետ կանցկացնես ծիծաղելի արկածներով լեցուն ձեր հերթական օրը: Եվ նրան երբեք-երբեք միայնակ չես թողնի ու չես տխրեցնի… Չէ՞ որ դու իսկական ընկեր ես… Շարունակել կարդալ
Գիտես, չէ՞, ուրախանալու շատ մեծ առիթ ունենք… Կունգ-ֆուի մեծ վարպետ զվարճալի պանդան վերադառնում է և իր հետ էլ մի նոր
հրաշալի մուլտֆիլմ է բերում: Պո անունով պանդային արդեն մի լավ հասցրել էինք կարոտել, ուղիղ 3 տարի չէինք հանդիպել (նրա մասին առաջին մուլտֆիլմը հենց 3 տարի առաջ` 2008 թվականին է նկարահանվել):
Կունգ-ֆու Պանդա-2 մուլտֆիլմում Պոն նոր արկածների մեջ է ընկել իր ընկերների հետ և նաև կատարել իր առջև դրված մեծ առաքելությունը: Ի՞նչ առաքելություն: Չեմ ասի: Այդ մասին կիմանաս` մուլտֆիլմը դիտելով: Նաև կիմանաս շատ ու շատ հետաքրքիր բաներ հերոսների կյանքի ու նրանց գաղտնիքների մասին:
Հունիսի 9-ից Կունգ-ֆու Պանդայի մասին նոր և շատ զվարճալի մուլտֆիլմը հայտնվել է նաև Մոսկվա կինոթատրոնում, շտապիր դիտելու… Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ