մուկ

ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ – ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մկնիկի պոչիկը

մուկ

Իմ պոչիկը երկար պարան է,
Այն ինձ համար շատ վատ օգնական է,
Դեռ ավելին`  խանգարում է,
Անպետք փիսիկը պոչիկիցս բռնում է:

Իսկ ա՛յ սկյուռիկի բախտը բերել է,
Նրա պոչիկը ոչ թե մի թել է,
Այլ փափուկ` ինչպես ամպերը,
Նրան նախանձում են բոլոր մկնիկները:

Չէ՞ որ փաթաթվում է պոչիկով տաքուկ,
Էլ սարսափելի չէ ո՛չ քամի, ո՛չ բուք:
Իսկ ես ցրտից դողում եմ, մրսում,
Սկյուռիկի փափուկ պոչիկից եմ ուզում:
Շարունակել կարդալ

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԼԵՈՊՈԼԴ ԿԱՏՈՒՆ

Մուլտֆիլմ - Լեոպոլդ կատունԱյս զվարճալի մուլտֆիլմը ծանոթ է թե երեխաներին, թե մեծերին: Ստեղծումից 30 տարի անց այն չի զիջում իր դիրքերը սիրելի մուլտերի շարքում, իսկ մուլտֆիլմի հանրահայտ արտահայտությունը արդեն թևավոր խոսքի է վերածվել: Եթե Լեոպոլդ կատուն և փոքրիկ չարաճճի մկնիկները նաև քո սիրելի մուլտհերոսների թվում են, ուրեմն ճիշտ ժամանակն է իմանալու, թե ինչպես են լույս աշխարհ եկել նրանք:
Շարունակել կարդալ

ՄԻԿԻ ՄԱՈՒՍ

Միկի ՄաուսԻնձ թվում է` մուլտֆիլմ հնարողները ամենախելացի մարդիկ են: Որքան էլ մտածում եմ, միևնույն է, մուլտֆիլմերից ավելի լավ բան չեմ կարողանում գտնել: Ինչ լավ է, որ մենք էլ սովորեցինք, թե ինչպես են մուլտֆիլմ նկարում: Եթե ուշադիր ու աշխատասեր լինենք, անպայման մի օր էլ մենք կկարողանանք մուլտֆիլմ ստեղծել:

Իսկ մինչև կհասցնես նկարել քո առաջին մուլտհերոսին, ուզում եմ քեզ ծանոթացնել աշխարհի ամենալավ ու աշխատասեր մուլտիպլիկատորներից մեկի` Ուոլտ Դիսնեյի հետ: Նա նկարահանել է համարյա 600 մուլտֆիլմ և բոլորն էլ մեկը մեկից հրաշալի են: Նա իր բոլոր հերոսներին էլ շատ էր սիրում, բայց նրա ամենասիրելի ընկերը մեծ ականջներով ուրախ մկնիկն էր: Ճիշտ գուշակեցիր` Միկի Մաուսը:
Շարունակել կարդալ

ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐՐԻՆ – ԱՆՃՈՌՆԻ ՃՈՒՏԻԿԸ

Թոմն ու ՋերրինՆերկայացնում ենք Թոմն ու Ջերրին մուլտֆիլմի ամենազվարճալի սերիաներից մեկը: Սա պատմություն է իր արտաքինից դժգոհ անճոռնի ճուտիկի մասին, որ պատրաստվում էր վերջ տալ իր կյանքին: Սակայն մեծահոգի Ջերրին որոշում է օգնել ճուտիկին և փրկել նրան Թոմի ձեռքից:

Թե ինչպես է վերջանում այս ամենը, դիտեք մուլտֆիլմում: Իսկ ես հիշեցնեմ, որ Թոմն ու Ջերրին մուլտֆիլմը նկարահանվել է Մետրո Գոլդուին Մայեր ընկերությունում, իսկ մուլտֆիլմի ռեժիսորներն են Ուիլյամ Խաննան և Ջոզեֆ Բարբերան:
Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????