Ուղղակի հրաշալի է ապրել մի երկրում, որը դու ինքդ ես հորինել: Այնտեղ հաստատ ոչ ոք ոչ ոքի չի նեղացնի, բոլորը կսիրեն իրար, իսկ բոլոր օրերը կլինեն հրաշքներով լի ու արևաշատ: «Տրյամ՝ Բարև Ձեզ» մուլտֆիլմում այդպիսի մի երկիր է հորինում Արջուկը և կոչում է այն Տիլիմիլիդրիամդիա: Պատմում է այդ մասին իր ընկեր Ոզնուկին: Պարզվում է՝ այդ հորինված երկրում գլխիվայր են քայլում, իսկ «Բարև Ձեզ»-ի փոխարեն ասում են «Տրյամ»: Դե կարծում եմ՝ զարմանալու ոչինչ էլ չկա. բնական է, որ այսպիսի տարօրինակ անունով երկրում այսպիսի տարօրինակ օրենքներ կան:
Շարունակել կարդալ
Մաթեմատիկական հավասարումների լուծումները կարող են շա՜տ բարդ լինել ու շա՜տ ջանք պահանջել, իսկ ա՛յ խոհանոցային հավասարումները, ընդհակառակը: Այսօրվա մեր խոհանոցային հավասարումն է «ձու + երևակայություն», և մենք հենց հիմա կգտնենք նրա լուծումը:
Ահա ևս մի զվարճալի մուլտֆիլմ, որը թեև ընդամենը երեք րոպե է տևում, բայց մի ամբողջ լիամետրաժ մուլտֆիլմի իմաստ ունի… Ինչու՞ է մուլտֆիլմը կոչվում «Կամուրջ»՝ ամենապարզ մի պատճառով. որ ամբողջ մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունենում հենց կամուրջի վրա: Հենց այնտեղ են իրար հանդիպում Արջն ու Եղջերուն, որոնք, կարծես թե, իրար հետ այդքան էլ մեծ խնդիրներ չունեն, բայց արի ու տես, որ այս երկու ցմփորիկները մեծ ու անլուծելի խնդիրների առաջ են կանգնում, որոնք սակայն հեշտությամբ լուծում են փոքրիկ նապաստակն ու փիսիկը:
Շարունակել կարդալ
Մեր սիրելի մուլտֆիլմի երկու հերոսները՝ Արջն ու Վագրը որոշում են շախմատ խաղալ: Մաշան էլ իր ընկերոջ՝ նապաստակի հետ է խաղում և ինչպես միշտ, պատահական, շա՜տ պատահական հայտնվում Արջի տնակում: Եվ ի՞նչ եք կարծում, դե, իհարկե, նրան անչափ հետաքրքրում է այս խաղը ու վագրի օգնությամբ սկսում է սովորել: Եվ քանի որ մեր սիրելի հերոսուհին շատ խելացի է, իսկույն սովորում է և սկսում հաղթել խաղաքար-ձիուկի օգնությամբ:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ