
Շավարշ Կարապետյան
35 տարի առաջ մի սպորտսմեն ընդմիշտ հեռացավ սպորտից: Նա 11 անգամ դարձել էր աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ ճանաչվել աշխարհի, իսկ 13- անգամ՝ Եվրոպայի չեմպիոն: Այսպիսի սպորտսմենների ամբողջ աշխարհում մատների վրա հաշվել կարելի է: Եվ ահա այս տաղանդավոր սպորտսմենն իր փառքի գագաթնակետին թողեց սպորտը, որպեսզի տարիներ անց մի փոքրիկ կոշակարի արհեստանոց բացի Մոսկվայում: Այս սպորտսմենը բառի ուղիղ իմաստով խորտակեց իր տաղանդը, խորտակեց Երևանյան լճի սառն ու կեղտոտ ջրի մեջ:
1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լճի մեջ ընթացքից ընկավ տրոլեյբուսը: 92 մարդ հայտնվեցին 10 մետր խորության ջրի տակ: Տրոլեյբուսի փակ դռների ետևում նրանք բոլորը անխուսափելի մահվան էին դատապարտված, եթե չլիներ մի հանգամանք:
|
|
Մոծաբանություններ