Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտյան վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցել, և եղբայրները ծերացել են: Նրանք սկսել են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ հակառակ իրենց սովորության՝ մոռացել են նախ գոտիները կապել և բարևել են իրար։ Աստված տեսնելով դա՝ բարկացել է ու պատժել եղբայրներին։ Նրանք քարացել, լեռներ են դարձել, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Շարադրությո՜ւն… Դու է՞լ ես սարսափում այս բառից: Պատրա՞ստ ես ամեն ինչի, միայն թե ուսուցիչը կրկին չհանձնարարի շարադրություն գրել: Ուրեմն այս խորհուրդները հենց քեզ համար են: Միասին այդ շարադրության «հախից կգանք» ու կտեսնես, որ նրա մեջ ոչ մի սարսափելի բան էլ չկա:
Շարադրությունները տարբեր են լինում, շատ տարբեր, բայց նրանց համար ընդհանուր է մեկ բան: Բոլոր շարադրություններն էլ պետք է ունենան հստակ ու գեղեցիկ կառուցվածք, բաղկացած լինեն նախաբանից, հիմնական մասից և վերջաբանից: Ամենից առաջ ուշադիր կարդա վերնագիրը. դրա ամեն մի բառը շատ կարևոր նշանակություն ունի: Հենց այնպես չեն ուսուցիչները շարադրության վերջում գրում. «Շեղվել ես թեմայից» կամ «Չի համապատասխանում վերնագրին»:
Շարունակել կարդալ
Վերջ, այս ուսումնական տարին էլ ավարտվեց, և մենք երեք ամսով հրաժեշտ տվեցինք դպրոցին: Ամբողջ տարի տանջվեցինք, սովորեցինք, կատարեցինք ուսուցիչների բոլոր հանձնարարությունները ու հաստատ արժանի ենք լավ հանգստանալու: Առջևում ամառ է, իսկ ամառը միշտ բարեհաջող պայմաններ է ստեղծում այդ լավ հանգստի համար: Եվ հիմա հաստատ բոլորիս տանջում է այն հարցը, թե ինչպե՞ս լավ անցկացնել ամառը: Ճիշտ է, գուցե մեր` ծով գնալու երազանքները անկատար մնան ինչ-ինչ պատճառներով, բայց դա հո չի՞ նշանակում, որ ամեն ինչ կորած է: Մենք միասին կկազմակերպենք անմոռաց արձակուրդներ հենց այն վայրում, որտեղ ապրում ենք:
Շարունակել կարդալ
Երբ ուսուցիչները հերթական շարադրությունն են հանձնարարում, շատ երեխաների դեմքն այնպիսի արտահայտություն է ստանում, ասես հենց նոր թթու լիմոն են կերել:
Բայց շարադրություն գրելը, փոքրիկ պատմություն հորինելը կարող են շատ ուրախ զբաղմունք դառնալ, եթե այդ ամենին մոտենաս հաճույքով: Այդ դեպքում քո փոքրիկ աշխատանքները կարող են դպրոցական նստարանից էլ ավելի վեր բարձրանալ ու դառնալ պատմվածքներ ու հեքիաթներ, որոնք հետաքրքրությամբ կկարդա ոչ միայն քո ուսուցչուհին, այլև շատ այլ ընթերցողներ: Եթե այդ միտքը քեզ դուր եկավ, ապա ոչինչ չի խանգարում քեզ փորձել: Այս խորհուրդներն էլ կարծում ենք քեզ պետք կգան: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ