Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

շներ

HANDMADE ԿԵՆԴԱՆԻՆԵՐ՝ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐԻՑ

handmadeՃիշտ է, աձակուրդներն արդեն վերջացել են, բայց հիմա էլ կարելի է ժամանակ գտնել մեր պահարանները դասավորելու համար: Իսկ դասավորելիս, կարծում եմ, կգտնվեն մի շարք անպետք իրեր, որոնք մեզ պետք կգան ամենատարբեր handmade իրեր պատրաստելիս: Դե գնանք շուտ դասավորենք պահարաններն ու վերադառնանք՝ մեզ հետ բերելով անպետք իրերը:

Օ՛յ, դու արդեն այստե՞ղ ես: Ես իմ պահարանը շատ վաղուց է, ինչ չէի դասավորել, դրա համար մի փոքր ուշացա: Լավ, ուրեմն կարո՞ղ ենք սկսել:
Շարունակել կարդալ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆԻ ՇՆԵՐ

շունԻզուր չէ, որ շները միշտ համարվել են մեր ընկերները: Պատմության մեջ հայտնի են շներ, որոնք փրկել են կյանքեր և արժանացել անգամ երկրպագության: Շների հավատարմության մասին լեգենդներ են հյուսվում: Ոչ պակաս հետաքրքիր են այն մարդիկ, որոնք սարսափելի կապվում են իրենց շների հետ ու նրանց նվիրում ողջ իրենց կյանքն ու կարողությունը: Ահա մի քանի շներ, որոնք մնացել են պատմության մեջ իրենց հավատարմության, քաջության ու խելքի շնորհիվ:
Շարունակել կարդալ

ԻՆՉ ԳԻՏԵՆՔ ՈՒ ՉԳԻՏԵՆՔ ՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

շունՇունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հազար տարի առաջ: Այժմ կա շների ավելի քան 400 տեսակ, և նրանք բոլորն էլ սերում են 1 նախնուց՝ գայլից: Շները մարդկանց ամենալավ բարեկամներն են՝ հավատարիմ ու նվիրված: Եվ պարզվում է, որ նրանք էլ շատ բանով կարող են զարմացնել մեզ: Ինչո՞վ: Հիմա կպարզենք: Եվ այսպես, ինչ գիտենք ու չգիտենք շների մասին:
Շարունակել կարդալ

ԻՆՉՊԵՍ ՇՈՒՆ ՆԿԱՐԵԼ

շունՆկարելն աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից է: Ոմանց մոտ դա հրաշալի ստացվում է, ոմանց մոտ էլ ոչ այնքան: Բայց անգամ եթե դու պատկանում ես երկրորդ խմբին, տխրել պետք չէ: Առաջին խմբին պատկանող մարդիկ հաճույքով պատրաստ են կիսվել քեզ հետ խորհուրդներով: Քայ առ քայլ հետևելով նրանց, դու կկարողանաս սովորել նկարել:
Շարունակել կարդալ

1-ից 3123

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????