Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

շնիկ

ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ – ԲՐԵՄԵՆՅԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Մարդու մեկը մի էշ է ունենում: Տարիներ շարունակ էս էշը լիքը պարկեր է կրում ջրաղաց, էնտեղից էլ տուն, բայց մի օր էլ պառավում է ու չի կարողանում աշխատել: Տերը մտածում է, որ անտեղի է կերակրում նրան, և էշը, երբ նկատում է, որ վատ են իր գործերը, վեր է կենում ու փախչում տիրոջ մոտից, որ Բրեմեն գնա: Մտածում է, թե էնտեղ կհաջողվի թափառաշրջիկ երաժիշտ դառնալ: Մի քիչ որ գնում է, ճանապարհին մի որսորդական շուն է հանդիպում: Լեզուն կախ գցած շունը ընկած է լինում գետնին, երևի շատ վազելուց հոգնած է լինում:

Բրեմենյան երաժիշտներ Շարունակել կարդալ

HANDMADE ԿԵՆԴԱՆԻՆԵՐ՝ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐԻՑ

handmadeՃիշտ է, աձակուրդներն արդեն վերջացել են, բայց հիմա էլ կարելի է ժամանակ գտնել մեր պահարանները դասավորելու համար: Իսկ դասավորելիս, կարծում եմ, կգտնվեն մի շարք անպետք իրեր, որոնք մեզ պետք կգան ամենատարբեր handmade իրեր պատրաստելիս: Դե գնանք շուտ դասավորենք պահարաններն ու վերադառնանք՝ մեզ հետ բերելով անպետք իրերը:

Օ՛յ, դու արդեն այստե՞ղ ես: Ես իմ պահարանը շատ վաղուց է, ինչ չէի դասավորել, դրա համար մի փոքր ուշացա: Լավ, ուրեմն կարո՞ղ ենք սկսել:
Շարունակել կարդալ

ԱՍՏԵՐԻՔՍՆ ՈՒ ՕԲԵԼԻՔՍԸ

Աստերիքսն ու ՕբելիքսըԱստերիքսին ու Օբելիքսին դու շատ լավ ճանաչում ես նրանց մասին պատմող ֆրանսիական կինոկատակերգություններից: Սակայն խելացի ու հնարամիտ Աստերիքսն ու նրա ցմփորիկ ընկեր Օբելիքսը ֆիլմերում հայտնվելուց շատ առաջ նկարահանվել են մուլտֆիլմերում, իսկ ամենասկզբում նրանք ստեղծվել են իբրև կոմիքսների հերոսներ: Աստերիքսին և Օբելիքսին առաջին անգամ նկարել են Ալբեր Ուդերցոն և Ռենե Գոսինին 1959թ.-ին և հրատարակել նկարները «Պիլոտ» շաբաթաթերթում: Եվ ստացվում է, որ այս զվարճալի հերոսները ավելի քան 50 տարեկան են:
Շարունակել կարդալ

ՀԵՔԻԱԹ- ՄԻԿԻ ՇՆԻԿԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Միկիի ճամփորդությունըԿար-չկար մի խրճիթ կար, որը գտնվում էր աշխարհի ամենահեռավոր ծայրում: Այնտեղ ոչ ոք չէր ապրում, միայն թռչուններ կային, և շատ-շատ ծաղիկներ ու գեղեցիկ պտղատու ծառեր: Իսկ խրճիթում ապրում էր մի փոքրիկ շնիկ, որի անունը Միկի էր: Նա այնքան գեղեցիկ էր, որ անգամ ձմռանը, երբ ծառերը խոր քուն էին մտնում, նրան տեսնելիս  արթնանում էին:
Շարունակել կարդալ

1-ից 3123

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????