
Վառ գույներ, գեղեցիկ կեդեր, սպիտակ ձեռնոցներ և դաջվածք` «m»: Արդեն գուշակեցիր, որ խոսքս M&M’s շոկոլադե կլորիկների մասին է: Դիտեցի գովազդը և մտածեցի. «Իսկ ինչպե՞ս են առաջացել թերևս ամենաուրախ ու զվարճալի շոկոլադները, ինչու՞ են նրանց անվանել M&M’S և վերջապես ինչու՞ են նրանք այդքան համեղ… »: Որտեղի՞ց սկսեմ … Հա՜, սկզբից:
Պատմում են, որ M&M’S կոնֆետների գաղափարը ծնվել է Ֆորեստ Մարսի գլխում: Նա Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեսել էր, թե ինչպես են զինվորները կերել կլորիկ շոկոլադներ: Դրանք պատված էին եղել գլազուրով, որն էլ թույլ չէր տալիս, որ շոկոլադները հալչեն: Այո՛, գաղափարը ծնվել էր, բայց Մարսը օգնության կարիք ուներ: Բրյուս Մյուրեն իր աջակցությունն է առաջարկում, և նրանք գործընկերներ են դառնում: Այստեղից էլ կոնֆետների անվանումը. Մյուրեի և Մարսի անունների առաջին տառերը: Ճիշտ է գործընկերները հետագայում բաժանվել են, բայց մեկ է անվանումը չի փոխվել:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ