Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ուսուցիչ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

դպրոցական կատակներԴե ինչ, մեր ամառային ու արձակուրդային երեք ամիսները հրաժեշտ տվեցին մեզ և գիշերը, բոլորիցս թաքուն գնացք նստեցին ու գնացին հեռու, շա՜տ հեռու… Բայց պետք չէ տխրել, չէ՞ որ նույն գնացքով մեզ մոտ եկավ աշունը, որը կարծես մեր ուսուցչուհին լինի: Նա եկավ և հենց առաջին օրը բռնեց ձեռքներիցս ու տարավ դպրոց, մեր սիրելի, հարազատ դպրոց… Համոզված եմ՝ դու հաստատ մոռացել ես դպրոցի հետ կապված շատ ու շատ մանրամասներ, որոնք միայն մենք՝ աշակերտներս, գիտենք… Իսկ դրանք հիշեցնելու համար քեզ կպատմեմ դպրոցական մի քանի կատակներ:
Continue reading

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ

դպրոցական կատակներԴպրոցական զվարճալի դեպքերը սկսվում են հենց այն պահից, երբ ոտք ենք դնում դպրոց: Մեկ ուսուցիչներն են սայթաքում, մեկ քեզ մոտ է ինչ-որ բան թարս  ստացվում: Այդպիսի պահերի ինչ-որ մեկն իրեն անհարմար է զգում, բայց հետո սկսում է բոլորի հետ ծիծաղել իր վրա և ի վերջո հասկանում, որ դպրոցական կյանքն առանց դրանց հաստատ հետաքրքիր չէր լինի: Հենց դրա համար էլ, ձեզ ենք ներկայացնում մի քանի դպրոցական կատակներ, որոնք ձեզնից շատերին գուցե և ծանոթ իրավիճակներ հիշեցնեն…
Continue reading

ԴԵՊԻ ՆՈՐ ՄԻ ԿՅԱՆՔ. ԴԱԼԻԹԱ

ԴալիթաԵրաժշտության հեղինակ՝
Էդմոնդ Մակարյան
Խոսքերի հեղինակ՝ Դալիթա

Իմ կյանքի ուրախ օրեր,
Իմ հոգու անմար հուշեր,
Իմ մանկություն, դպրոց,
Իմ լավ ընկերներ, դասեր:

Քայլում եմ ես նոր հույսով,
Հուշերով ու կարոտով,
Հիշում եմ միշտ՝ առաջին իմ զանգ,
Ուսուցիչ, երազանք…
Continue reading

ԻՆՉԵ՞Ր ԵՆ ԽՈՍՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ուսուցիչՈւսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ: Ռալֆ Էմերսոն

Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը օգնում է հայտնաբերել այն: Ադոլֆ Դիստերվեգ

Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցիչների մեջ: Ադոլֆ Դիստերվեգ

Continue reading

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԳԻՏԻ ԱՄԵՆ ԻՆՉ

ուսուցիչը

- Երկրագունդը պտտվում է,- ասում է աշակետը:

-Ոչ: Երկրագունդը պտտվում է,- ասում է ուսուցիչը:

- Դաշտերը կանաչում են, -ասում է աշակետը:

- Ոչ: Դաշտերը կանաչում են, -ասում է ուսուցիչը:

- Երկու անգամ երկու՝ չորս,- ասում է աշակերտը:

- Ոչ: Երկու անգամ երկու՝ չորս,- նրան ուղղում է ուսուցիչը: Continue reading

Ի՞ՆՉ ՆՎԻՐԵԼ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ

ուսուցչի տոնինՄոտենում է Ուսուցչի տոնը ու հարկավոր է մեր ուսուցիչներին ժպիտների մի մեծ հավաքածու նվիրել: Այդ օրը նրանք անպայման պետք է ժպտան և ուրախ լինեն ձեր կողքին:

Երբ Ուսուցչի տոնին մենք նրանց համար անակնկալներ ենք պատրաստում, մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց պատասխանատու աշխատանքի համար: Այդ անակնկալը պետք է լինի այնքան յուրօրինակ, որ միշտ հիշեցնի սիրելի ուսուցչին իր սիրելի աշակերտի կամ էլ դասարանի մասին: Continue reading