պատմվածք

ՆՈՒԿԻՄ ՔԱՂԱՔԻ ԽԵԼՈՔՆԵՐԸ

Նուկիմ քաղաքի խելոքներըԺամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
Շարունակել կարդալ

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐ – ԳԻՔՈՐԸ

ԳիքորըԳիտե՞ս, ես շատ եմ ցանկանում, որ քո ամեն մի օրը անցնի այնքան ուրախ ու հետաքրքիր, որ ժպիտը չանհետանա քո դեմքից: Ես շատ եմ ցանկանում, որ մանկությունդ անամպ լինի, ու ոչինչ չտխրեցնի քեզ: Բայց և շատ եմ ուզում, որ սովորես լինել ուշադիր և հոգատար, ուզում եմ՝ սիրես ու հարգես քո շուրջն ապրող բոլոր-բոլոր մարդկանց: Գուցե այդ օրը դու շատ գեղեցիկ հագնված լինես և քաղցրավենիքների, խաղալիքների մի ամբողջ շտեմարան ունենաս, բայց, խնդրում եմ, երբեք չարհամարհես ու չվիրավորես նրան, ով գուցե քեզ աղքատիկ ու խեղճ թվա: Ես վստահ եմ՝ նա անսահման խորը հոգի ունի, և դու անպայման կտեսնես դա, եթե ուշադիր նայես նրա աչքերին:
Շարունակել կարդալ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ – ԳԻՔՈՐԸ

ԳիքորըԳյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց:
Շարունակել կարդալ

ԵՐԿՈՒ ՏԱՏՐԱԿ

երկու տատրակՄայիսյան  պայծառ օր էր: Դպրոցից  տուն վերադարձա: Նստեցի մեր փոքրիկ պատշգամբում, որպեսզի զմայլվեմ բնությամբ: Ինչպիսի հրաշալի բնություն. ծաղկել էին ծառ ու ծաղիկ: Մայրիկս խնդրեց քույրիկիս հետ խաղամ, որպեսզի իր գործերը  շուտ ավարտին հասցնի: Քույրիկիս հետ մի քիչ խաղալուց հետո մի պահ անտեսեցի նրան: Ես նկատեցի, որ հարևան տատիկի պատուհանին երկու տատրակ են նստել: Նրանք ինձ շատ դուր եկան: Մի տատրակն անդադար գնում-գալիս էր՝ իր հետ բերելով  փոքրիկ ճյուղեր: Իսկ մյուսը,  իր փոքրիկ կտուցով փորձում էր ամրացնել, բայց ճյուղն անընդհատ  ընկնում էր նրա կտցից:
Շարունակել կարդալ

1-ից 212

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????