Երկու տարի առաջ համացանցում հայտնվեցին մի փոքրիկ «խուճուճիկ» աղջկա տեսահոլովակները: Երբ ուրիշ փոքրիկներ այդ տարիքում դեռ նոր խոսել են սկսում, Մանեն իր մանկական հրաշք ձայնով արդեն երգեր էր երգում ու սիրողական տեսահոլովակներ պատրաստում մայրիկի հետ: Ծանոթանանք այս փոքրիկ աղջկա հետ ու պարզենք, թե ինչպես նա հայտնվեց համացանցում:
Մանեն հինգուկես տարեկան է: Նա ծնվել է Երեւանում, բայց երբ ինն ամսական էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Բեյրութ: Բեյրութ տեղափոխվելուց հետո Մանեն դեռ չի հասցրել այցելել Հայաստան: Մանեի մայրիկը՝ Շաղիկը, պատմում է, որ նրա ամենասիրելի զբաղմունքը ընթերցանությունն է: Խաղալիքներով չի խաղում, այլ ամբողջ օրը կարդում է: Նա հեքիաթներ կարդում էր անգամ այն ժամանակ, երբ դեռ տառերը չգիտեր: Փորձու՞մ եք պատկերացնել, թե ինչպես: Մանեի մայրիկը հավերժացրել է նաև այդ ուրախ տեսարանը: Մանեն կարդում է առանց կարդալու…
Շարունակել կարդալ →
Մոծաբանություններ