Խորհրդային մուլտֆիլմի հերոս Վինի Թուխին նկարեցինք, հիմա ժամանակն է օգնության հասնելու «Դիսնեյ» ընկերության մուլտերի սիրահարներին:
Երևի համոզվեցիք, որ ոչինչ դժվար չէ, եթե փորձեք հետևել այս պարզ ու հեշտ կանոններին: Իսկ վերջում կհամեմատեք, թե որ արջուկն ավելի հաջող ստացվեց: Եվ այսպես… Շարունակել կարդալ
Եթե դուք Վիննիին շատ եք սիրում ու ցանկանում եք նկարել, բայց ձեր նկարած արջուկը առանց այդ էլ ծուռթաթ արջուկին ավելի ծուռթաթ է դարձնում, ապա մեր օգնությունը ճիշտ ժամանակին է:
Իրականում Վինիին նկարելը բոլորովին էլ դժվար չէ: Հետևելով այս քայլերին՝ դուք էլ կկարողանաք իսկական Վինի Թուխ նկարել: Ահա թե ինչ է պետք անել: Վերցրեք թուղթ, մատիտներ, ռետին… ու մի քիչ էլ համբերություն: Սկսում ենք… Շարունակել կարդալ
Վինի Թուխի հետքերով մենք արդեն գնացել ենք ու լավ հիշում ենք, որ Վինիին առաջին անգամ նկարել է անգլիացի նկարիչ Էռնեստ Շեփարդը: Նա նկարազարդել էր Ալեքսանդր Միլնի՝ Վինի Թուխի մասին պատմող գրքերը: Եվ արջուկի շատ երկրպագուներ մինչև այսօր էլ լավագույնը համարում են նրա նկարազարդումները, որոնք թեկուզ այնքան էլ գունազարդ չեն, բայց չափազանց հմայիչ ու հարազատ են: Մյուսներն էլ վիճում են նրանց հետ և ասում, որ, օրինակ, մեզ քաջ ծանոթ Վիկտոր Չիժիկովի նկարազարդումներն էլ պակաս ինքնատիպ չեն: Չիժիկովն արջուկներ նկարելու իսկական մասնագետ է, սա ոչ ոք չի էլ կարող ժխտել: Չէ՞ որ նա մեր շատ սիրելի Օլիմպիական Միշայի «հայրիկն» է նաև: Շարունակել կարդալ
Ահա թե ինչպիսի հրաշալի արդյունք կարող է ստանալ մայրիկը, եթե ցանկանում է ուրախացնել իր փոքրիկին: Մի երիտասարդ մայրիկ պատրաստել է մի գեղեցիկ ու շատ համեղ տորթ մեր շատ սիրելի Վինի Թուխի պատկերով:
Տորթը մեղրով ու խտացրած կաթով է, այնպես, ինչպես սիրում էր Վինի Թուխը: Աշխատանքը այնքան էլ դժվար չէ: Ցանկություն և ժամանակ ունենալու դեպքում կարող եք այն գլուխ բերել նաև դուք:
Պատրաստեք 15 – 18 սմ շառավղով շերտիկներ այնքան, որպեսզի երբ իրար վրա շարեք, դրանց բարձրությունը միասին կազմի 20-25 սմ:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ