Ապրիլի 13-ին նշվում է ռոքնռոլի միջազգային օրը Յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ին նշվում է ռոքնռոլի միջազգային օրը, թեև տոնի առաջացման հիմք է հանդիսացել ապրիլի 12-ին տեղի ունեցած նշանակալից իրադարձությունը: 1954 թվականի ապրիլի 12ին Բիլի Հեյլը ամերիկյան հանդիսատեսին ներկայացրեց իր «Rock Around The Clock» երգը, որը մեծ արձագանք ունեցավ ոչ միայն Ամերիկայում , այլև ամբողջ աշխարհում: Այն ժամանակակից երաժշտության մեջ ձևավորեց նոր ուղղություն:
Հիանալի տոն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են քնել՝ այսօր նշվում է քնի միջազգային օրը: Ճիշտ է, քնկոտների համար տոներ ու առիթներ պետք չեն երկար քնելու համար, բայց սա այն օրն է, երբ երկար ու հանգիստ քունը ոչ միայն խրախուսվում է, այլև ցանկալի է:
Ոռա՜… ևս մի տոն, ու էլի բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով լի օր: Այսօր նշվում է գրադարանավարի օրը: Տոնն ընդունվել է 2004 թվականին և յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 7-ին մենք նշում ենք այն ու շնորհավորում բոլոր գրադարանավարներին:
Թեև այս տարի տոնը համընկնում է հանգստյան օրվա հետ, բայց տխրել պետք չէ, գրադարան գնալ և շնորհավորել կարող եք նաև վաղը. համոզված եմ, գրադարանավարները շատ կուրախանան, երբ դու նրանց շնորհավորես, իսկ շնորհավորանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող ես պատրաստել բացիներ (այդ հարցում մենք քեզ օգնել ենք): Օրվա առթիվ ողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ, գրքի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ: Շարունակել կարդալ
Վե՜րջ, ավարտվեց Մանկական Եվրատեսիլ 2012-ի հայաստանյան նախընտրական փուլը: Արդեն գիտենք, որ Հայաստանն այս տարի Մանկական Եվրատեսիլում կներկայացնի «Compass band» խումբն իր «Sweetie baby» երգով: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ