Դու երբևէ մտածե՞լ ես, որ տորթերն էլ տարիք ունեն: Ո՞չ, ես նույնպես: Բայց վերջերս իմացա, որ նրանք էլ իսկական մարդկանց պես լինում են փոքր ու մեծ, մանուկ ու տարեց: Բայց տարիքից չի կարելի գուշակել տորթի համն ու թարմությունը: Տարեց տորթերն էլ մանուկների նման կարող են շա՜տ թարմ ու համեղ լինել: Մանուկ-տորթեր մենք շա՜տ ենք պատրաստել, այնպես որ այսօր հերթը տարեց-տորթինն է:
Շարունակել կարդալ

Կրիաների հետ կապված ամեն ինչ մեզ թվում է մի տեսակ դանդաղ և դժվար… Բայց կա մի բան, որ բոլորովին էլ դանդաղ և դժվար չէ: Ա՛յ եթե հենց հիմա շտապես լվանալ ձեռքերդ, մենք միասին կպատրաստենք տորթ կրիա:
400 գր թթվասեր
200 գր կարագ
Ամանորյա համեղ կերակուրների պակաս հաստատ չի զգացվում, բայց ախր ի՞նչ անենք, երբ մեր երևակայությունը չափ ու սահման չունի… Այս անգամ մեր երևակայությունն առաջարկում է պատրաստել տորթ – ձնեմարդ: Հո՞ չենք նեղացնի նրան… Չէ, չէ, ոչ մի դեպքում: Ուրեմն սկսե՞նք…
Եթե մինչև այսօր ելակի նկարները նայելով էինք բավարարվում, ապա այլևս նման բան չի լինի, որովհետև մեր սիրելի ելակն արդեն հասունացել է: Ու քանի կարող ենք վայելել այդ հրաշք հատապտուղը, առաջարկում եմ պատրաստել շատ հեշտ և շատ համեղ ելակով տորթ:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ