Նախորդ IQ թեստերով դու մի լավ մարզել ես քո ուղեղը, և այս անգամ ես որոշեցի ավելի բարդ հարցեր գրել քեզ համար: Մի փոքր երկար մտածելուց հետո դու անպայման կգտնես պատասխանները, իսկ եթե չստացվի, ոչինչ, տխրելու և հուսահատվելու կարիք հաստատ չկա, չէ՞ որ դու նոր գիտելիքներ ձեռք կբերես: Եվ այսպես, հավաքի՛ր ուժերդ ու սկսի՛ր, քեզ հաջողություն…
Կարծում եմ երկար ժամանակ է, ինչ չենք աշխատացրել մեր տրամաբանությունը, իսկ նա նեղացած քնել է մեր ուղեղի մի անկյունում:
-Տրամաբանությու՜ն, արթնացիր, պետք է միասին IQ թեստ անցնենք…
Տեսնու՞մ ես, միանգամից արթնացավ: Ուրեմն պահենք մեր խստումն ու անցնենք IQ թեստին:
Հարց առաջին- Մի տղա՝ դրսում կանգնած, նետեց լոլիկը և այն ընկավ երկու մետր բարձրությունից, բայց անգամ չվնասվեց: Ինչպե՞ս կարող էր այդպես լինել:
Շարունակել կարդալ
Մեր ուղեղները՝ ամառային երեք ամիսներից արևահարված ու մի տեսակ ծուլացած, ստիպված եղան մեզ հետ գնալ դպրոց ու սովորել լի՜քը դասեր: Առաջին ամիսը դժվար էր ընտելանալու առումով, իսկ հիմա, երբ արդեն ընտելացել ենք, պետք է մի քիչ ցրվել՝ միաժամանակ աշխատեցնելով մեր ուղեղները: Դե իսկ այս հարցում մեզ միշտ էլ օգնության են հասել IQ թեստերը: Մեր կանոնների մասին հիշեցնելու կարիք հաստատ չկա: Ուրեմն սկսե՞նք…
Շարունակել կարդալ
Կան անխելք, խելացի, մեկ-մեկ էլ նույնիսկ շատ խելացի մարդիկ, բայց ճկուն միտք ունեն ոչ բոլորը: Ահա մի տղա հենց այդ ճկուն մտքի շնորհիվ հիմա աշխատում է Google Inc-ում, որովհետև կարողացել է անցնել հետևյալ հարցազրույցը: Փորձեք և դուք: Թվում է, թե ամեն ինչ շատ լուրջ է, բայց տեսեք, որ հումորն ամեն տեղ օգնում է: Կարդացեք կատակ հարցերը, մտածեք, պատասխանեք ու նոր միայն ստուգեք ինքներդ ձեզ:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ