Քենդի մյուզիք

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ

Georgia jesc 2011

Ահա և վերջ, ավարտվեց այդքան սպասված Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ – փառատոնը: Պարզ դարձավ նաև այս տարվա հաղթողի անունը, որն էլ Վրաստանը ներկայացնող «Քենդի» խումբն է:

Հիշեցնենք, որ այս տարի փոխվել էին քվեարկության կանոնները: Եթե մինչ այսօր քվեարկությունը սկսվում էր առաջին մասնակցի ելույթից սկսած, ապա այս անգամ այն իրականացվեց մրցույթի վերջին 15 րոպեների ընթացքում:

Այս անգամ ևս մի փոփոխություն եղավ Եվրատեսիլի կանոններում: Նախորդ տարիների համեմատ այս տարի Եվրոպայի տարբեր անկյուններից փոքրիկ հաղորդավարները քվեարկության արդյունքները հայտնելիս, բարձրաձայն ասացին ոչ միայն ամենաբարձր երեք միավորները, այլ նաև 1 – ից մինչև 8 միավորները: Նշենք նաև, որ քվեարկությունից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է մանուկներին:
Շարունակել կարդալ

ԼԻՏՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ

Մանկական ԵրատեսիլԱյս տարի Մանկական Եվրատեսիլ 2011-ում Լիտվան կներկայացնի տասնամյա Պաուլինա Սկրաբիտեն: Փոքրիկը ծնվել է Պալանգա լիտվական քաղաքում, երգել սկսել է 5 տարեկանից, հիմա էլ հաճախում է վոկալի դասընթացների:

Պաուլինան ասում է, որ սիրում է երգել ամենուրեք` լոգարանում, ննջասենյակում, մեքենայի մեջ… և դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ Պաուլինայի ամբողջ ընտանիքն է երգում, իսկ պապիկը նաև նվագում է գրեթե բոլոր երաժշտական գործիքներով: Շարունակել կարդալ

ՎՐԱՍՏԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ

Քենդի խումբ

Մանկական Եվրատեսիլ 2011-ին Վրաստանը կներկայացնի «Քենդի» խումբը: Այն բաղկացած է 5 տաղանդաշատ աղջիկներից` Իրինա Խեչանովի, Մարիամ Գվալադձե, Աննա Խանչալյան, Գվանցա Սանեբլիդձե, Իռա Կովալենկո:

Իռա Կովալենկոն 14 տարեկան է, ծնվել է Թբիլիսիում: Նա սովորում է «Intelligence»  դպրոցում: Մասնակցել է տարբեր մրցույթների ինչպես Վրաստանում, այնպես էլ Վրաստանից դուրս: Դպրոցում սովորելուց ու երգելուց բացի, Իռան զբաղվում է նաև թենիսով:  2007թ.-ին Վրաստանում թենիսի չեմպիոնատին մասնակցելով իր տարիքային խմբում զբաղեցրել է 6-րդ տեղը:   Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????