Ֆլեշ խաղեր

ԶՎԱՐՃԱԼԻ ԽԱՂ – ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐՐԻՆ

խաղԶվարճալի խաղ հատուկ Թոմի և Ջերրիի սիրահարների համար, և որ ամենակարևորն է, յուրաքանչյուրը կարող է ընտրել իր սիրելի հերոսին: Եթե Թոմի կողմնակիցն ես, ապա քո առաջադրանքն է փորձել բռնել Ջերրիին և թույլ չտալ, որ պահարանում շարված ափսեներն ու բաժակները ընկնեն և կոտրվեն: Հակառակ դեպքում տիկին Հողաթափիկից նկատողություն կստանաս:  Ափսեներն ու բաժակները կարող ես փրկել նրանց վրա մկնիկով սեղմելով:
Շարունակել կարդալ

ՇԱՐԻԿՆԵՐ

շարիկներԱմռան այս շոգին ձեռքերդ երևի առանց քեզնից թույլտվություն հարցնելու «գնում են» խաղ խաղալու: Նրանց կանգնեցնելու հարկ չկա: Հիմա արձակուրդ է և դու իրավունք ունես զվարճանալու և խաղալու: Հենց դրա համար էլ քեզ այս հետաքրքիր խաղն եմ առաջարկում: Խոսքը մեր սիրելի «շարիկների» մասին է:

Գունավոր շարիկների գունդը անդադար պտտվում է, վերևից նոր շարիկներ են հայտնվում և դու պետք է կարողանաս կազմել միագույն շարիկների խմբեր, հակառակ դեպքում շարիկների գունդը մեծանալով կհասնի էկրանի ծայրերին, և դու կպարտվես: Դե ինչ անցիր գործի, փորձիր հնարավորինս արագ էկրանից վերացնել բոլոր շարիկները:
Շարունակել կարդալ

ԽԱՂ – ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐՐԻՆ

Թոմն ու ՋերրինՈ՞ր հերոսին ես ավելի շատ սիրում՝ Թոմի՞ն, թե՞ Ջերրիին: Այս խաղում դու կարող ես հայտնվել քո սիրելի հերոսի դերում ու մի լավ զվարճանալ նրա հետ: Եթե որոշել ես, որ դու Թոմն ես, ապա ոչ մի գնով չպետք է թույլ տաս Ջերիին «թռցնել» համեղ մրգերն, պանիրն ու քաղցրավենիքները: Դրա համար դու ունես փուչիկներ: Փորձիր հարվածել Ջերրիին այնպես, որ նա ձեռքից գցի դրանք ու փախչի: Իսկ եթե դու Ջերրին ես, ապա պետք է հնարավորինս շատ համեղ բան թռցնել սառնարանից և փորձել խուսափել Թոմի հարվածներից: Չմոռանաս որ նեքևում  կանգնած է քո զարմիկը, որ սարսափելի քաղցած է և սպասում է, թե երբ իրեն համեղ բան կտաս ուտելու:
Շարունակել կարդալ

ՁՎԻԿՆԵՐՈՎ ԽԱՂ

Ձվիկներով խաղՍուրբ Զատիկին նախապատրաստվում են ոչ միայն մարդիկ, այլև հավերը: Չէ՞ որ տոնական սեղաններից ձուն անպակաս պետք է լինի:

Այս խաղի հերոս հավիկն էլ ջանք չի խնայում ձու ածելու համար, միայն թե, չգիտես ինչու, հավաբնի տանիքից է ածում դրանք: Իսկ ձվերը, ինչպես և ենթադրելի էր, ներքև են թափվում: Քո առաքելությունն է հասցնել բռնել բոլոր ձվերը և թույլ չտալ, որ դրանք կոտրվեն: Ահա այսքանը, ուրախ խաղ և ուրախ Սուրբ Զատիկ բոլորիս:
Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????