ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ - «ԱԳԱՀԻ ՎԵՐՋԸ»

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ Ձմռան գիշեր մեր գայլ քեռին Ականջ արեց սոված փորին Ու իր վախը սրտում պահած Եկավ մի գյուղ մտավ կամաց։ Քարերի տակ, ծառի ետև Թաքնվելով [more]

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ - ՄԱՍ 1-ԻՆ

Անի Մաղաքյան Գլուխ առաջին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԻՆ Երևանյան դպրոցներից մեկում յոթերորդ դասարանի պատմության ուսուցիչը` ընկեր Համբարձումյանը, սեպտեմբերյան մի շոգ հինգշաբթի պատմում էր հեթանոսության մասին: [more]

ԽՈԶԻ ԴՆՉԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անտառում խոզուկները երկուսն էին: Երկուսն էլ՝ քույր ու եղբայր թմբլիկ, չաղլիկ, վարդագույն, միայն թե նրանք աղվեսի պես սուր դունչ ունեին [more]

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ - ՄԱՍ 3-ՐԴ

Ահա և դասերն ավարտվեցին, առջևում նոր ուսումնական տարի է, և  բազմաթիվ փոքրիկներ առաջին անգամ դպրոց են գնալու՝ սպիտակ վերնաշապիկներով, գեղեցիկ [more]

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր [more]

ԾԻԱԾԱՆ - ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան Երգում է Ծիածան խումբը Ծիրանի մի ճյուղ, մի դալար բարդի Խոսուն, նախշազարդ, հին խաչքարների, Ծուխը երդիկի հայոց օջախների Տունն է, [more]

ՀԱՄՈ՜Վ ՃՈՒՏԻԿ

Լսու՞մ ես՝ ինչպե՜ս է աղմկում փորիկդ, հը՜մ, հաստատ քաղցած է: Ուրեմն քեզ նորից օգնության կգան ձեռքերդ ու դուք միասին կպատրաստեք [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ՇՈԿՈԼԱԴԵ ԿՈԿՏԵՅԼ

Եվ այսպես, արևի աշխատանքային օրերը սկսված են... Իսկ դա նշանակում է, որ սառը հյութերի ու պաղպաղակների ժամանակն է: Եվ նրանց [more]

Mocak Story 2011

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մրցույթի հաղթողները

Ուրախ նորություն մասնակիցների համար: Մանկական հեքիաթի մրցույթում հաղթող են ճանաչվում 20 հեքիաթ՝ նախապես հայտարարված 10-ի փոխարեն: Հեքիաթների ինքնատիպությունը և ստացած բարձր միավորները ցույց տվեցին, որ նրանք ոչնչով չեն զիջում առաջին տասնյակին և միանգամայն արժանի են դասվել լավագույնների շարքում:

  1. Համլետ Սարգսյան – Երազանքի դպրոցը
  2. Սոնա Բեզիրգանյան – Իմաստուն այգեպանը
  3. Աննա Աղաջանյան – Մայրիկին չասես
  4. Ռոզա Աբրահամյան – Արդար պատիժ
  5. Հասմիկ Մարտիրոսյան – Հեքիաթ քնի մասին
  6. Տիգրան Աթոյան – Թե ինչպես ոզնու վրա փշեր աճեցին
  7. Արիաննա Ադամյան – Կանաչ եղևնին
  8. Սիլվա Սարգսյան – Ամպն ու ամպիկը
  9. Միլեն Մարգարյան – Կապուտաչուկն ու Կանաչաչիկը
  10. Արսեն Գևորգյան – Կենարար ջուրը
  11. Մհեր Մկրտումյան – Գերված խնձորենիները
  12. Նաիրուհի Թովմասյան – Մեծ սերը
  13. Մանե Առաքելյան – Սև ու Սպիտակ թագավորությունները
  14. Լուսինե Նազարյան – Փիսո Մյավի արկածները
  15. Նարեկ Սահակյան – Նոթբուք կամ տեխնոլոգիական հրաշք
  16. Սաթենիկ Առաքելյան – Հեքիաթ անձնազոհ կակաչի մասին
  17. Մարիամ Կարապետյան – Դյուրահավատ թագավորն ու նրա դուստրը
  18. Հակոբ Պարսամյան – Անիի արկածները
  19. Ժորա Հակոբյան – Արքայադուստրը
  20. Աննա Հարությունյան – Իր երազանքներին հասած մկնիկը

Mocak.am կայքի կողմից «ԱՄԵՆԱՀԵՔԻԱԹԱՅԻՆ» ՀԵՔԻԱԹ  է ճանաչվում Հասմիկ Մարտիրոսյանի «Հեքիաթ քնի մասին» հեքիաթը:
Շարունակել կարդալ

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

հեքիաթների մրցույթԴե ինչ, սիրելի հեքիաթագիր ու հեքիաթասեր ընթերցողներ, համատեղ ուժերով մենք և դուք ավարտեցինք աշխարհի ամենահետաքրքիր ու ամենադժվար գործը՝ հեքիաթների ընթերցումն ու գնահատումը:

Ասում են հեքիաթներ նույնիսկ հանճարները չեն կարող գրել, իսկ մենք բացահայտեցինք հարյուրավոր տաղանդավոր երեխաների, որոնք իրենց պես հրաշալի հեքիաթներ են գրում: Նրանք ապրում են Հայաստանի բոլոր անկյուններում, ձեզ հետ խաղում են բակում, հաճախում են դպրոց և գուցե նստում են հենց ձեր կողքի նստարաններին:
Շարունակել կարդալ

ՀԵՔԻԱԹ 60. «ԱՐԴԱՐ ՊԱՏԻԺ»

թագավորԼինում է, չի լինում, մի դաժան ու հիմար թագավոր է լինում: Նա երիտասարդ էր ու մեծամիտ: Նա թագավորության մարդկանց շատ էր հոգնեցնում ու բոլորին անհասկանալի անուններով էր դիմում: Նա հարկ չէր համարում հիշել նրանց անունները: Մի անգամ նա իր ծառայապետին կանչում է ու ասում.

-Կոտլետի պառաված միս, մի մրցույթ կազմակերպիր, թարմանանք, թե չէ արդեն ձանձրացանք անգործությունից:

-Շատ լավ, ինչպես կհրամայեք,- ասաց ծառայապետը:

Հաջորդ օրը ծառայապետը եկավ և ասաց.

-Ձերդ գերազանցություն, մի լավ բան եմ մտածել Ձեր ասած մրցույթի վերաբերյալ:
Շարունակել կարդալ

# 59 ՀԵՔԻԱԹ. «ԿԵՆԱՐԱՐ ՋՈՒՐԸ»

տղաներԿար-չկար մի զարմանալի, կախարդական անտառ կար, որը լի էր հրաշքներով: Անտառին կից, փոքրիկ խրճիթում ապրում էին մայր ու որդի: Որդու անունը Հայկ էր: Նա շատ բարի ու ազնիվ տղա էր: Մայրը օր ու գիշեր աշխատում էր, որպեսզի վաստակեր օրվա ապրուստը, որ որդին ոչնչի պակաս չունենար: Որդին էլ իր հերթին աշխատում էր օգնել մորը: Նա հաճախ գնում էր կախարդական անտառ, սունկ, մորի հավաքում, բերում տուն: Շատ հաճախ անտառ էին գալիս նաև չար տղաներ, որոնք վնասում էին կենդանիներին, կրակ վառում, փչացնում գեղեցիկ բնությունը:
Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????