Ստեղծագործում եք և ուզում եք տեսնել ձեր աշխատանքները Mocak.am-ո՞ւմ:
Ուղարկեք մեզ ձեր բանաստեղծությունները, հեքիաթները կամ պատմվածքները. դարձեք Mocak.am-ի թղթակից:
Ձեր ստեղծագործությունները կարող եք ուղարկել մեր Facebook-յան էջին՝ պահպանելով հետևյալ կանոնները:
- Ուղարկեք միայն հեղինակային նյութեր
Մեզ հետաքրքիր են միայն ձեր սեփական ստեղծագործությունները: Հրապարակել որևէ այլ հեղինակի աշխատանք կամ պատճենել ինտերնետում առկա այլ գրառում անթույլատրելի է: - Գրեք հայատառ և գրագետ
Ցանկալի է, որ ստեղծագործությունը խմբագրվի ուղարկելուց առաջ, լինի առանց տառասխալների ու կոկիկ շարադրված: Լատինատառ և անլուրջ գրառումները չեն ընդունվի և չեն հրապարակվի: Մեր կայքում հրապարակելուց առաջ մենք ևս կարող ենք խմբագրել/սրբագրել ձեր ստեղծագործությունը: - Մի հուսահատվեք, եթե ձեր աշխատանքը մեկ անգամ տեղ չի գտել մեր կայքում
Եթե ձեր ստեղծագործություններից մեկը չի համապատասխանել մեր չափանիշներին և տեղ չի գտել կայքում, մի հուսահատվեք: Փորձեք ևս մեկ անգամ՝ ավելի ուշադիր ու քննադատաբար մոտենալով ձեր աշխատանքին:
Հարցերի դեպքում գրեք մեզ Facebook-յան էջին: