ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԲԱՆ՝ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՓԱՅՏԻԿՆԵՐԻՑ


8 shares
պաղպաղակի փայտիկների ձեռքի աշխատանքներ

Ամառ է, շոգ և երևի հիմա դու էլ ինձ պես ուտում ես այնքան պաղպաղակ, ինչքան սիրտդ ուզում է:  Պաղպաղակի փայտիկները շարվում են իրար կողք և սպասում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Իհարկե, նրանց մեծ մասը հայտնվում է աղբամանում, բայց ես քեզ ավելի լավ տարբերակ եմ առաջարկում: Պարզվում է՝ պաղպաղակի փայտիկները շատ օգտակար կարող են լինել և մի փոքր ջանքերի շնորհիվ հրաշալի իրերի կարող են վերածվել: Ահա դրանցից մի քանիսը:

ՆԿԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ

պաղպաղակի փայտիկների ձեռքի աշխատանքներՎերցրու պաղպաղակի փայտիկները, լվա պաղպաղակի հետքերը և հորիզոնական կողք կողքի շարելով՝ սոսնձիր միմյանց: Այս օրինակին հետելով՝ փայտիկներից տնակ պատրաստիր: Ապա վերցրու ևս մի քանի փայտիկ և սոսնձիր դրանք մյուս փայտիկներին ուղղահայաց: Նոր փայտիկներից քառակուսի ստացիր և հենց այդ քառակուսու մեջ էլ դիր քո լուսանկարը:

պաղպաղակի փայտիկների ձեռքի աշխատանքներԵրկրորդ տարբերակի համար նույնիսկ փայտիկները սոսնձելու հարկ չկա: Կարող ես ամրացնել իրար՝ թելերով կապելով: Ետևի կողմից սոսնձիր նկարը և  մի թելիկ էլ ամրացրու նկարի վերին հատվածում՝ պատից կախելու համար:

ՓԱԶԼ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՓԱՅՏԻԿՆԵՐԻՑ

 պաղպաղակի փայտիկների ձեռքի աշխատանքներՊաղպաղակի փայտիկներից փազլ պատրաստելու համար քեզ նախ հարկավոր է ընտրել այն նկարը, որից կցանկանայիր փազլ պատրաստել: Նկարի ընտրությունից հետո փայտիկները շարիր կողք կողքի և փայտիկների վրա սոսնձիր նկարը: Ապա վերցրու դանակը և զգուշերոն առանձնացրու փայտիկներն իրարից՝ միաժամանակ կտրելով նկարը:

պաղպաղակի փայտիկների ձեռքի աշխատանքներ

ԾԱՂԿԱՄԱՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՓԱՅՏԻԿՆԵՐԻՑ

Վերցրու ամենասովորական մետաղյա տուփը և նրա շուրջը շարիր մեր փայտիկները: Ապա մի լավ ամրացրու պարանով:

պաղպաղակի փայտիկների ձեռքի աշխատանքներ

Ապա տեղադրիր ծաղիկները՝ իհարկե չմոռանալով ջուր լցնել ծաղկամանի մեջ:

պաղպաղակի փայտիկների ձեռքի աշխատանքներ

Ահա այսպիսի հրաշալի իրեր կարելի է պատրաստել ամենասովորական պաղպաղակի փայտիկներից: Ես նաև վստահ եմ, որ այս տարբերակները պատրաստելուց հետո քո գլխում հազար ու մի նոր գաղափարներ կծնվեն: Իսկ երբ «ծնվեն», չմոռանաս նաև ինձ տեղյակ պահել դրանց մասին:

Դե ինչ, բռնվեք պաղպաղակներ…


Like it? Share with your friends!

8 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։