– Իսկ ի՞նչ է անունը:
Այս հարցն անպայման հնչում է, երբ որևէ մեկը իմանում է, որ Դուք փոքրիկ եք ունեցել, և պարզում է երեխայի սեռը: Բոլորը ցանկանում են իմանալ երեխայի անունը, չէ՞ որ լույս աշխարհ է գալիս նոր էակ, որ շուտով քայլ առ քայլ իր տեղն է գտնելու այս աշխարհում: Իսկ ինչպես նա կանի դա առանց իր ամենակարևոր այցեքարտի՝ իր անվան: Այդ փոքրիկը շուտով վազվզելու է Ձեր տանը, և Դուք կանչելու եք նրան աշխարհի ամենալավ անունով: Այդ անունը իր մեջ է կրելու Ձեր ողջ սերը փոքրիկի հանդեպ: Պետք չէ մոռանալ նաև, որ անունը որոշ չափով պայմանավորելու է նաև երեխայի բնավորությունը: Ուրեմն այն պետք է ընտրվի շատ զգուշորեն, շատ ավելի վաղ, քան երեխան լույս աշխարհ կգա:
Ահա տղաների անունների մի երկար ցանկ, որը կօգնի Ձեզ կողմնորոշվել: Ներկայացնում ենք Ա-ից մինչև Հ տառով սկսվող անունները և անունների նշանակությունը: Աղջիկների անունները կարդացեք այս և այս էջում… Տղաների անունների մյուս մասը կարող եք գտնել այստեղ:
ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ
Ա
Աբգար – համարվում է հայերեն բառ և նշանակում է իբրև «ավագ այր»
Աբել – շունչ, օդ (եբրայերեն, ըստ Աստվածաշնչի՝ Ադամի երկրորդ որդու անունն է
Ադամ – ստուգաբանվում է իբրև երկրային, մարդ:
Ազատ – հայերեն ազատ բառից է
Ալբերտ – նշանակում է ազնվափայլ (գերմաներեն)
Աղասի – տեր, տիրակալ իշխան (թուրքերեն)
Անդրանիկ – ավագ, մեծ (հայերեն ), ուժեղ տղամարդ (հունարեն)
Ավետ, Ավետիս, Ավետիք – հայերեն Ավետիք բառն է, որը նշանակում է հաճելի լուր, աչքալուսանք
Ատոմ – անբաժանելի (հունարեն)
Արա – Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է անտառ, արտ:
Արամ – վսեմ, ազնվազարմ, ըստ Մովսես Խորենացու` Արա Գեղեցիկի հոր անունն է
Արեգ – արև (հայերեն)
Արթուր – արջ (հունարեն)
Արման – իղձ, կարոտ (պարսկերեն )
Արմեն – հայ տղամարդ
Արշակ – պարսկերեն Arsa- արջ բառից` հայերեն ակ փաղաքշական ածանցով: Նշանակում է արջուկ:
Արսեն – առնական, ամրակուռ (հունարեն)
Արտակ – սրընթաց, ճարպիկ (հունարեն)
Արտաշես – լույս, եռանդ, ուրախություն (պահլավերեն), արդար (տիրակալ պարսկերեն)
Արտավազդ – Արտավազդ անունը ստուգաբանվում է` տևական արդարություն:
Բ
Բագրատ – պարսկերեն Baga (աստված) և bata (տուրք, պարգև) բառերից: Նշանակում է աստծու պարգևած:
Գ
Գաբրիել – Աստծո մարդ (եբրայերեն)
Գառնիկ – հայերեն Գառն բառի փաղաքշական ձևն է: Նշանակում է համեստ, հեզ, խոնհար:
Գեղամ – հավիտենական, վաղժամանակյա (եբրայերեն)
Գևորգ – հողագործ, երկրագործ (հունարեն)
Գոռ – հպարտ, գոռոզ (հայերեն)
Գրիգոր – զգոն, արթուն, հսկող (հունարեն, լատիներեն)
Գուրգեն – գայլուկ (պարսկերեն)
Դ
Դանիել – «Աստված ինձ դատավոր» (եբրայերեն)
Դավիթ – գեղեցկատես կամ սիրեցյալ (եբրայերեն)
Զ
Զավեն – աջակցող, օգնող (պարսկերեն)
Զոհրաբ – կարմրափայլ (պարսկերեն)
Է
Էդգար – քաղաքի պահապան (հին գերմաներեն)
Էդուարդ – ունեցվածքի պահապան, պահակ (ֆրանսերեն)
Էմին – ապահով, վստահ (արաբերեն)
Էմիլ – աշխատասեր, տքնաջան (լատիներեն)
Էմմանուել – «Աստված մեզ հետ է» (եբրայերեն)
Ժ
Ժան – ֆրանսիական տառադարձությամբ Jean – Հովհաննես անունն է
Ժիրայր – հայերեն Ժիր և այր բառերից: Նշանակում է ժիր, աշխույժ մարդ
Լ
Լևոն – առյուծ (հունարեն)
Խ
Խաչիկ – հայերեն Խաչ բառի փաղաքշական ձևն է, նշանակում է փոքրիկ խաչ
Խոսրով – նշանակում է բարեհամբավ
Խորեն – պարսկերեն khor – արեգակ բառից է և en փաղաքշական ածանցից «արևիկ» նշանակությամբ
Կ
Կարեն – առատաձեռն, մեծահոգի (պարսկերեն)
Կոմիտաս – երկար մազեր ունեցող (հունարեն )
Կորյուն – հայերեն Կորյուն բառից, որ նշանակում է «առյուծի ձագ»
Հ
Հակոբ – խաբող (եբրայերեն)
Հայկ – հսկա (հնագույն դիցաբանական անուն)
Հայկազ – հայերեն Հայկ անունից և ազն (ցեղ) բառից, նշանակում է «Հայկի ցեղից»
Հովհաննես – հնազանդություն (hունարեն)
Հովսեփ – Աստված բազմապատկի (եբրայերեն)
Հրայր – հայերեն հուր և այր բառերից` «կրակի մարդ» նշանակությամբ
Հրաչ, Հրաչյա -հայերեն Հուր և աչք, նշանակում է «հրափայլ աչքերով»