«ՄՈԾԱԿ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐԸ IPAD- Ի ՀԱՄԱՐ


Mocak magazine

Mocak magazineՄինչև ականջները բացված ժպիտով հենց հիմա քեզ եմ ներկայացնում «Մոծակ» մանկական ամսագիրը՝ առաջին մանկական էլեկտրոնային ամսագիրը հայերեն լեզվով, որը նախատեսված է iPad-ի և Androidհամակագով աշխատող պլանշետների համար:

Մեր նորածին ամսագիրը այսօր սկսում է իր մե՜ծ ու շատ հետաքրքիր ուղևորությունը քեզ հետ միասին: Ամսագրի էջերում դու կծանոթանաս մեր պատմության և մշակույթի, հայ հերոսների և հայ մանկագիրների հետ, կգտնես հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ, հայալեզու նոր աուդիոհեքիաթներ և էլի լիքը-լիքը բան:

Յուրաքանչյուր ամիս այն ավելի ու ավելի է կատարելագործվելու, հարստանալու հետաքրքիր պատմություններով, խաղերով ու հեքիաթներով: Այն լինելու է մեր բոլորի ամենագունեղ ու ամենամոծոտ ամսագիրը և ես շատ ուրախ կլինեմ, եթե դու կիսվես ինձ հետ քո կարծիքներով, առաջարկություններով ու քննադատություններով: Գրիր ինձ, ի՞նչ էջեր կցանկանաս տեսնել այստեղ, ի՞նչ կցանկանաս սովորել ու ճանաչել ինձ հետ միասին:

unnamed

mzl.juqrsmeo.480x480-75

mzl.bigpqbob.480x480-75

Անհամբերությամբ կսպասեմ քո նամակներին info@mocak.am էլ. փոստի հասցեով և հաշվի առնելով քո բոլոր ցանկությունները՝ ճիշտ մեկ ամսից քեզ կներկայացնեմ «Մոծակ» մանկական ամսագրի առաջին ավարտուն համարը:

Իսկ մոտ ապագայում ամսագիրը կունենա նաև արևմտահայերեն տարբերակը՝ ավելի մատչելի դառնալով Սփյուռքում ապրող շատ երեխաների: Ամսագիրը կարող եք գտնել` հետևելով նշված հղումներին:

AppStore – http://goo.gl/ZoYUa

GooglePlay – http://goo.gl/8PUEI


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։