HANDMADE ՁՆԾԱՂԻԿՆԵՐ


1 share
handmade ձնծաղիկներ

Ես հիմա քեզ մի մե՜ծ գաղտնիք կասեմ, բայց ոչ ոքի, լսու՞մ ես, ոչ ոքի չասես. ձմեռն իրականում մի թիթիզ ու լացկան աղջիկ է: Նա իր գեղեցիկ սպիտակ զգեստով ամբողջ երեք ամիս թիթիզություն է անում ու այնպես է կապվում մեզ հետ, որ չի ուզում հեռանալ: Handmade ձնծաղիկներ
Ամեն անգամ, երբ հասնում է հրաժեշտի պահը, ձմեռը սկսում է լաց լինել ու խնդրում է գարնանից ևս մի քանի օր մեզնից բաժանվելու համար… Գարունն, իհարկե, այնքա՜ն բարի է, որ գրեթե միշտ համաձայնվում է, բայց ահա գարնան ավետաբերնե՜րը… Մինչև ձմեռը պայքարում է իր իրավունքների համար, գարնան ավետաբերները գործի են անցնում՝ ծիծեռնակն այնտեղ, ձնծաղիկը՝ այստեղ:

Սիրելի՛ ձմեռ, ների՛ր, բայց մենք գարնան ավետաբերների կողմից ենք և մե՜ծ սիրով կօգնենք նրանց: Ծիծեռնակներին արդեն օգնել ենք, հիմա հերթը ձնծաղիկներինն է:

Ի՞նչ է անհրաժեշտ ձնծաղիկ պատրաստելու համար՝

Կանաչ թուղթ

Պլաստմասե շշեր (որոնք կարող են լինել մածունի, կաթի, յոգուրտի, միայն թե լվացված շշեր)

Կանաչ ձողիկներ, դարձյալ պլաստմասե

Երկար փայտիկներ

Մկրատ և թել

handmade ձնծաղիկներ

Նախքան գործի անցնելը պարզապես ասեմ, որ պատկերացնելն ավելի դժվար է, քան պատրաստելը: Հավատացնում եմ, որ handmade ձնծաղիկներ պատրաստելը շատ ժամանակ չեն խլի և, որ շատ կարևոր է, արդյունքն ուղղակի հիացնող կլինի:

Ա՛յ հիմա անցնում ենք գործի

– Պլաստմասե շիշը մկրատի օգնությամբ կտրել երկու անհավասար մասերի: Շշի վերևի հատվածը ավելի մեծ պետք է լինի:

-Շշի վերևի հատվածը կտրատել զիգզագաձև: Դա կլինի ձնծաղիկի գլխիկը:

-Երկու կանաչ ձողիկները մտցնել իրար մեջ, իսկ նրանց ծայրում ամրացնել փայտիկը:

handmade ձնծաղիկներ

-Մկրատի օգնությամբ խցանի ուղիղ մեջտեղում անցք բացել:

– Ձողիկի ծայրին փոքրիկ կտրվածքներ անել, ինչպես նկարում է պատկերված, և մտցնել խցանի անցքի մեջ:

-Ձողիկի ծայրին անցկացնել փոքրիկ քառակուսի կանաչ թուղթը և կերպարանափոխված այդ խցանն ամրացնել շշին:

-Կանաչ փոքրիկ թուղթը ծալել և թելով պի՜նդ կապել:

Փաստորեն, մենք արդեն ունենք ձնծաղիկի գլխիկն ու ցողունը:

handmade ձնծաղիկներ

-Կանաչ  թղթից անհրաժեշտ է նաև տերև պատրաստել: Ցողունը փաթաթիր կանաչ թղթի մեջ և նորից թելով շա՜տ ամուր կապիր:

handmade ձնծաղիկներ

Եթե տրտնջում ես՝ մտածելով,թե էլի լի՜քը անելիք ունենք, հանգստացի՛ր, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է:

handmade ձնծաղիկներՄնացել է ընդամենը մի բան. ցույց տալ բոլորին մեր ձեռքի աշխատանքը և անսահմա՜ն մեծ ու հաճելի զարմանք պատճառել նրանց:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։