ԱՐՏԱՍՈՎՈՐ ՄԱՐԴԻԿ


Արտասովոր մարդիկ

Արտասովորություններ ունենք յուրաքանչյուրս: Բայց որոշ մարդկանց մոտ դրանք այնքան շատ ու զարմանալի են, որ ուղղակի չի կարելի նրանց հետ չծանոթանալ: Մի փոքր ներքևում ներկայացված են արտասովոր մարդիկ՝ իրենց արտասովոր բնավորությամբ: Ուրեմն շտապի՛ր ծանոթանալ նրանց հետ:

1. Հայդի Հենկինս անունով չորսամյա մի բրիտանացի աղջիկ պարզապես ապշեցրել է բոլորին IQ թեստի իր արդյունքով: Նա հավաքել է ամբողջ 159 բալ: Մեծահասակների արդյունքները, սովորաբար, չեն գերազանցում 130-ը և միայն ու միայն հանճարներին է հաջողվում հավաքել 200 բալ: Իսկ ինչպե՞ս կարող էր մի փոքրիկ աղջիկ, որ դեռ դպրոց էլ չի հաճախում, այսպիսի շշմեցնող արդյունք ցուցադրել: Հայդիի դայակը նույնիսկ խնդրել է նրա մայրիկին երեխային դուրս հանել մանկապարտեզից, որովհետև հատուկ մասնագետներ են պետք այսպիսի «հանճար-երեխայի» հետ զբաղմունք գտնելու համար:

2. Ժոզեֆ Հյուս անունով հնգամյա մի տղա էլ տառապում է շատ տարօրինակ մի հիվանդությամբ: Նա ուտում է ամենատարբեր լարեր, էլեկտրատեխնիկական իրերի մասեր, որոնք ինձ ու քեզ համար շա՜տ վտանգավոր կարող են լինել: Բայց Ժոզեֆի օրգանիզմը մեծ սիրով ընդունում է այսպիսի տարօրինակ սնունդ: Մի քանի տարի առաջ նրա մայրը մտել է սենյակ և տեսել, որ իր տղան մեծ ախորժակով ուտում է հեռախոսի լիցքավորիչը: Հենց այդ օրվանից էլ բացահայտվել է բրիտանացի այս փոքրիկի հիվանդությունը:Ժոզեֆ Հյուս3. 52-ամյա մի կին ուղղակի «խելագարվում է» Բարբի տիկնիկների համար: Սկսած 1993 թվականից նա հավաքել է տիկնիկների հավաքածու: Եվ այժմ այդ հավաքածուի մեջ ապրում են Բարբի տիկնիկների ավելի քան 15 000 տեսակ: Բարբի տիկնիկների հավաքածու4. 18-ամյա մի ուսանողուհի Հնդկաստանից ճանաչվել է աշխարհի ամենափոքր կինը: Նրա հասակն ընդամենը 62.8 սմ է:Աշխարհի ամենափոքր կինը5. Էդզել Ֆունգը մի մատուցող է, որը հայտնի է դարձել աշխարհին իր բռի պահվածքով: Նա սիրում է ամեն կերպ խաթարել իր հաճախորդների հանգիստը: Կարող է բղավել, սկուտեղը շպրտել գետնին, հաճախորդին ասել, թե ինքն ինչքան տգեղ ու անճաշակ է և նույնիսկ նստել հաճախորդի կողքին ու հրահանգներ տալ: Բայց նրան ոչ միայն չեն վռնդում աշխատավայրից, այլև այն ռեստորանի դիմաց, որտեղ աշխատում է Ֆունգը, հսկայական հերթեր են գոյանում: Բոլոր-բոլորը և հաստկապես արտերկրից ժամանած հյուրերն անպայման ցանկանում են, որ հենց նա սպասարկի իրենց և իրենք գոնե մեկ անգամ ականատես լինեն Էդզել Ֆունգի բռի պահվածքին:

Ամենակոպիտ մատուցողը

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։