ՍՏՈՐ ԵՍ


1 share

despicable_me_2Բոլոր լավ բաները՝ այդ թվում և լավ մուլտֆիլմերը, գտնելու համար հարկավոր է մի լավ փնտրել, պրպտել և ուսումնասիրել: Հենց այդպես եմ ես վարվում ամեն անգամ, երբ ցանկանում եմ քեզ մի նոր բան ներկայացնել: Եվ հիմա հերթը մի շատ զվարճալի ու հետաքրքրաշարժ մուլտֆիլմինն է, որն ունի բավական տարօրինակ անվանում՝ Ստոր ես:

Մուլտֆիլմի գլխավոր հերոսը մի «սարսափելի» չարագործ է՝ Գրյու անունով, նա ունի սեփական տուն, փոխադրամիջոց և անգամ սեփական բանակ՝ կազմված փոքրիկ դեղին արարածներից: Նա հասցրել է գողանալ Էյֆելյան աշտարակը, Ազատության արձանը և հիմա էլ պատրաստվում է գողանալ ոչ ավելի, ոչ պակաս լուսինը:

Ստոր ես

Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ. պարոն Գրյուն շատ մրցակիցներ ունի, բացի այդ լուսինը գողանալու համար նրան մեծ գումար է հարկավոր: Ամեն ինչ ավելի է խճճվում, երբ պարոն Գրյուի տան դուռը թակում են երեք փոքրիկ աղջիկներ՝ Մարգոն, Էդիտը և Ագնեսը, որոնք ամբողջությամբ փոխելու են չարագործի կյանքը:

Ստոր ես

Թե ինչով է ավարտվելու մուլտֆիլմը, ես, ինչպես միշտ, չեմ պատմելու, բայց խոստանում եմ, որ փորիկդ բռնած ծիծաղելու ես մուլտֆիլմի ողջ ընթացքում, հիանալու ես հերոսների արարքներով և անգամ մի քիչ էլ հուզվելու ես:

Ստոր ես

Եվ այս ամենից հետո ինձ մնում է ասել, որ արդեն գրեթե պատրաստ է մուլտֆիլմի երկրորդ մասը՝ «Ստոր ես-2»-ը: Այն կհայտնվի կինոթատրոններում այս ամռանը: Մուլտֆիլմի ռեժիսորները խոստանում են, որ այն նույնպես լինելու է զվարճալի արկածներով լի: Իսկ դու շտապիր դիտել առաջին մասը, որպեսզի հետո ինձ պես  անհամբեր սպասես մուլտֆիլմի շարունակությանը:

Օյ-օյ-օյ, քիչ էր մնում մոռանայի, քեզ ևս մի անակնկալ է սպասում, արդեն խաղի տեսքով, իհարկե, պարոն Գրյուի և մյուս մուլտհերոսների հետ:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։