ՆՎԵՐ ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ


ծաղկեփունջ ուսուցչի համար

Կրկին մոտենում է ուսուցիչների տոնը, և երևի դու էլ այս ու այն կողմ ընկած՝ փորձում ես գտնել հետաքրքիր գաղափարներ քո ամենա-ամենասիրելի ուսուցիչներին շնորհավորելու համար: Դե, ինձնից էլ ինչ Մոծակ, եթե քեզ չօգնեմ: Ահա խնդրեմ, նոր ու շատ հետաքրքիր նվեր պատրաստելու գաղափար՝ ամենա-ամենա ուսուցիչների համար: Ծաղիկներ, թիթեռներ, հետո էլի ծաղիկներ ու թիթեռներ և այսպես անվերջ… Այնքան շատ, որքան սիրում ես քո ուսուցիչներին:

usucich tsaxkepunj_1

Անհրաժեշտ պարագաներ՝

Գունավոր թղթեր
Մկրատ
Սոսինձ
Պտուտակահան
Բամբակի փոքրիկ կտորներ
Եվ մետաղալարեր՝ պատված փափուկ ծածկույթով
(դրանք կարող ես գնել ծաղկի և դիզայնի խանութներում)

usucich tsaxkepunj_2

Գունավոր թղթերից կտրտիր տարբեր չափերի շրջանակներ, որքան շատ, այնքան լավ: Պտուտակահանի օգնությամբ անցք բացիր թղթերի կենտրոնում և փափուկ ծածկույթով մետաղալարը անցկացրու այդ անցքով: Թերթիկների վրա գտնվող ծայրը ծալիր այնպես, որ մետաղալարը դուրս չգա անցքի միջով: Իսկ վրան էլ կարող ես բամբակ սոսնձել:

Հետո զգուշությամբ շրջանակները դեպի վեր բարձրացրու և թերթիկների տեսք տուր դրանց: Երբ ծաղիկները պատրաստ լինեն, անցիր թիթեռներին:

usucich tsaxkepunj_3

Թիթեռների համար հարկավոր է գունավոր թղթերից կտրտել ոչ թե շրջանակներ, այլ ուղղանկյունիներ: Մկրատի օգնությամբ կլորացրու նրանց անկյունները և մետաղալարը փաթաթիր դրանց շուրջ: Մետաղալարի երկու ծայրերը կորացրու դեպի դուրս. դրանք կլինեն թիթեռնիկի պոզիկները: Դե իսկ բամբակը սոսնձիր թիթեռնիկի փոքրիկ գլխի տեղում:

Ահա այսքանը: Լիքը գույն, պայծառ տրամադրություն և շա՜տ անկեղծ շնորհավորանք: Ուսուցչի հրաշալի տոնն ապահովված է…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։