HANDMADE ԳՐՉԱՏՈՒՓԵՐ ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏԱՐԱՆԵՐԻՑ


5 shares

Առջևում հանգստյան օրերն են, և դրանք պարապ անցկացնելու փոխարեն, կարող ենք զբաղվել անչա՜փ հետաքրքիր ստեղծագործական աշխատանքով: Օրինակ՝ կարող ենք պատրաստել գեղեցիկ ու զվարճալի գրչատուփեր սովորական տարաներից, ի՞նչ կասես… Դե որ այդպես է, սկսեցի՜նք…

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ՝

– Շամպունի տարա
– Սպիտակ և սև թղթիկներ
– Մկրատ
– Դանակ
– Սոսինձ
– Կպչուն լենտ

a9ca1797c29491c132b3a80d36001f28 - Copy

Ինչպե՞ս պատրաստել՝

– Դանակի օգնությամբ պետք է կորաձև կտրել շամպունի տարան` այն բաժանելով երկու անհավասար մասերի:
– Տարայի վերին հատվածից պետք է ստանալ երկու փոքրիկ թաթիկներ:
– Հաջորդ քայլով՝ թաթիկները սոսնձել տարայի ներքևի հատվածին:
– Սպիտակ ու սև թղթիկներից պետք է պատրաստել աչուկներ, ատամիկներ ու փորիկ:
– Իսկ հիմա ուշադիր նայի՛ր նկարին և ընտրրելով մի տարբերակ՝ սոսնձիր թղթիկները:
– Քեզ մնաց գրչատուփի մեջ լցնել լի՜քը գունավոր գրիչներ ու կպչուն լենտի օգնությամբ այն ամրացնել պատին:

Իմիջայլոց, այս տուփիկը կարող է ծառայել նաև որպես ատամի խոզանակների ու մածուկների տարա: Այնպես որ այն կարող է բնակվել նաև ձեր լոգարանում…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

5 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։