ԾԻԱԾԱՆ – ԿԱՆՉՈՒՄ Է

Ասում են, որ դպրոցի ճամփան դժվար է, Բայց մենք կարող ենք հաղթահարել, Ասում են օրը միշտ էլ կարևոր է, Ու պիտի գնանք առաջ:


1 share

tsiatsan

Ասում են՝ օրը միշտ էլ կարևոր է,
Մենք պիտի քայլենք առաջ,
Գույները նոր ու նոր այս ճանապարհը
Բացվել են մեր առաջ:

Ասում են, որ դպրոցի ճամփան դժվար է,
Բայց մենք կարող ենք հաղթահարել,
Ասում են օրը միշտ էլ կարևոր է,
Ու պիտի գնանք առաջ:

Կանչում է մեր ապագան,
Բացվել է մի նոր ծիածան,
Մի բարի աշխարհ ու նոր կյանք
Մեր մանկության:

Կանչում է մեր ապագան,
Բացվել է հրաշք ծիածան,
Արի պահենք մենք երազանք,
Ողջույն դպրոց, ողջույն նոր կյանք:

Ուղին այս նոր մի քիչ արտասովոր է,
Բայց ուզում ենք մեծանալ,
Չենք մոռանա անցած մեր ճանապարհը,
Որ կարևոր էր ու թանկ:

Իմ առաջին ուսուցիչ, դու բռնում ես ձեռքս,
Որ սիրեմ ու լավ սովորեմ,
Ասում են՝ օրը միշտ արտասովոր է,
Բայց պիտի առաջ շարժվեմ:

Կանչում է մեր ապագան,
Բացվել է մի նոր ծիածան,
Մի բարի աշխարհ ու նոր կյանք
Մեր մանկության:

Կանչում է մեր ապագան,
Բացվել է հրաշք ծիածան,
Արի պահենք մենք երազանք,
Ողջույն դպրոց, ողջույն նոր կյանք:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։